ՍՄԲԱՏԱԲԵՐԴ ԵՎ ԵՂԵԳԻՍ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՍՄԲԱՏԱԲԵՐԴ ԵՎ ԵՂԵԳԻՍ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Դեպի Վայոց ձորի գանձեր մեր հրաշալի ուղևորութունը խոստանում է անչափ տպավորել։ Դեպի հզոր ու տպավորիչ Սմբատաբերդ մեր քայլարշավը սկսում ենք Վայոց ձորի Արտաբույնք գյուղից։ Սմբատաբերդից երևում են Եղեգիս գյուղում գտնվող Սուրբ Նշան և Զորաց վանքերը, իսկ բերդի տարածքն ու պարիսպները մեզ տեղափոխում են մեր պատմության փառավոր դարեր: Սմբատաբերդն ամբողջությամբ վայելելուց հետո մեր քայլարշավը շարունակում ենք դեպի Եղեգիս, որտեղ վեր խոյացող Զորաց տաճարն իր կառուցվածքով ու նշանակությամբ հայկական եկեղեցաշինության մեջ եզակի տեղ ունի: Ըստ ավանդույթի՝ զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում, որտեղից էլ գալիս է «Զորաց տաճար» անվանումը: Դե, գնանք ու վայելենք այս հրաշք վայրերը։ Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 7500 դրամ