ՍԱՄՍՈՆԱՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Շարունակելով յուրահատուկ քայլարշավների շարքը՝ այս անգամ մեկնում ենք Իջևանի թավ անտառների հրաշալիքին՝ Սամսոնավանքին հյուր։ Կուսական անտառների սրտում, հեռու բնակավայրերից, Դեղձնուտի, Կիրանցի և Մահկանաբերդի հարևանությամբ, մեզ է ներկայանում տպավորիչ Սամսոնավանքը, որի գեղեցկությունն ու հրաշալի տեղադրությունն ուղղակի խենթացնող են։ Այս ամենին հավելենք նաև անտառային հրաշալի քայլարշավը, և կարող ենք հստակ ասել՝ օրը կլինի կախարդական և տպավորիչ։ Ի վերջո, դարձեք այն եզակիներից, որոնք այցելել են միջնադարից մեզ ժառանգված հրաշք Սամսոնավանք։
7։00, վերադարձը՝ մոտ 22։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ԲԱՑԱՌԻԿ ՍԱՄՍՈՆԱՎԱՆՔԸ
Շարունակելով յուրահատուկ քայլարշավների շարքը՝ այս անգամ մեկնում ենք Իջևանի թավ անտառների հրաշալիքին՝ Սամսոնավանքին հյուր։ Կուսական անտառների սրտում, հեռու բնակավայրերից, Դեղձնուտի, Կիրանցի և Մահկանաբերդի հարևանությամբ, մեզ է ներկայանում տպավորիչ Սամսոնավանքը, որի գեղեցկությունն ու հրաշալի տեղադրությունն ուղղակի խենթացնող են։ Այս ամենին հավելենք նաև անտառային հրաշալի քայլարշավը, և կարող ենք հստակ ասել՝ օրը կլինի կախարդական և տպավորիչ։ Ի վերջո, դարձեք այն եզակիներից, որոնք այցելել են միջնադարից մեզ ժառանգված հրաշք Սամսոնավանք։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 23 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։