ՈւՇԻ, ՄՈւՂՆԻ, ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ, ԱՐՏԱՇԱՎԱՆ, ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ, ՍԵՐԿԵՎԻԼԱՎԱՆՔ, ԿԱՐԲԻ
Հագեցած, բովանդակալից և յուրօրինակ այս ուղևորությունը սկսում ենք Մուղնիի նրբագեղ Սուրբ Գևորգ եկեղեցուց՝ կառուցված սև և դեղին տուֆից, որտեղ, ըստ ավանդության, պահվել են Սբ Գևորգի մասունքները: Հաջորդը յուրահատուկ Կարբին է, որտեղ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին Ձեզ կտպավորի իր գեղեցիկ զանգակատնով և խաչքարերով։ Հովհաննավանքն իրապես մեր ճարտարապետության գլուխգործոցներից է, որտեղ ամեն այցին կարելի է նոր բացահայտում անել։ Հովհաննավանքից ոչ հեռու կարելի է գտնել խոնարհված և քիչ հայտնի մի վանք՝ Սերկևիլավանքը, որը իր խորհրդավորությամբ և գեղեցիկ տեղադրությամբ միանշանակ կգերի Ձեզ։ Ժամն է վեհաշուք Սաղմոսավանքը վայելելու, որից հետո մեր ճանապարհը կշարունակենք դեպի Արտաշավան, որտեղ մեզ են սպասում երկու թաքնված գանձեր՝ Սուրբ Աստվածածին հնամենի և Սուրբ Թադևոս Առաքյալի յուրահատուկ եկեղեցիները։ Ժամն է այցելելու Ուշիի Սուրբ Սարգիս հոյակերտ վանք, որն իրապես կզարմացնի իր բացառիկությամբ։ Ուշիից բացվող հրաշալի տեսարանները վայելելուց հետո միայն կարելի է մտածել վերադարձի մասին։ Հագեցած ու գեղեցիկ ճամփորդություն, որը Ձեզ հնարավորություն կտա ճանաչելու մեր հայրենիքի ամենագեղեցիկ, հայտնի և ոչ հայտնի անկյուններն ու հոգևոր կենտրոնները։





Ծրագիր


Մուղնիի Սբ Գևորգ եկեղեցի
Կարբիի Սբ Աստվածածին եկեղեցի
Հովհաննավանք
Սերկևիլավանք և կիկլոպյան ամրոց
Սաղմոսավանք
Արտաշավանի Սբ Ամենափրկիչ եկեղեցի
Արտաշավանի Սբ Թադևոս Առաքյալի եկեղեցի
Ուշիի Սբ Սարգիս վանք
