ԹԱՆԱՀԱՏ ՍՈւՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԳԼԱՁՈՐ ԱՐԵՆԻ
Յուրահատուկ այս ուղևորությանը կծանոթանանք ոչ միայն Վայոց ձորի և Արարատի մարզերի հրաշալի կոթողներից մի քանիսին, այլ նաև կլինենք պատմական մեծ արժեք ներկայացնող Գլաձորի համալսարանում։ Մեր հրաշալի ուղևորությունը կսկսենք Սուրբ Հովհաննես Կարապետի վանք այցելությունից, որից հետո Արենիում մեզ է սպասում Մոմիկի հոյակերտ գլուխգործոցներից Արենու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Արենին հայտնի է որպես գինեգործության կենտրոն, և գինու բազմադարյա ավանդույթներին ծանոթանալուց հետո մեր ճանապարհը կշարունակենք դեպի Գլաձորի համալսարան, որտեղի թանգարանում էլ կծանոթանանք միջնադարյան գիտակրթական կարևորագույն այս կենտրոնի գործունեությանն ու պատմությանը։ Իսկ մեր ուղևորության ավարտին կլինենք խիստ խորհրդավոր և առանձնացող Թանահատի վանքում, որտեղից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի Վայոց ձորի գեղեցկագույն լեռները, իսկ կառույցն ինքնին խիստ տպավորիչ է։
9:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը
Մանրամասն Ծրագիր
ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔԸ և ԱՅԼ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ
Յուրահատուկ այս ուղևորությանը կծանոթանանք ոչ միայն Վայոց ձորի և Արարատի մարզերի հրաշալի կոթողներից մի քանիսին, այլ նաև կլինենք պատմական մեծ արժեք ներկայացնող Գլաձորի համալսարանում։ Մեր հրաշալի ուղևորությունը կսկսենք Սուրբ Հովհաննես Կարապետի վանք այցելությունից, որից հետո Արենիում մեզ է սպասում Մոմիկի հոյակերտ գլուխգործոցներից Արենու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Արենին հայտնի է որպես գինեգործության կենտրոն, և գինու բազմադարյա ավանդույթներին ծանոթանալուց հետո մեր ճանապարհը կշարունակենք դեպի Գլաձորի համալսարան, որտեղի թանգարանում էլ կծանոթանանք միջնադարյան գիտակրթական կարևորագույն այս կենտրոնի գործունեությանն ու պատմությանը։ Իսկ մեր ուղևորության ավարտին կլինենք խիստ խորհրդավոր և առանձնացող Թանահատի վանքում, որտեղից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի Վայոց ձորի գեղեցկագույն լեռները, իսկ կառույցն ինքնին խիստ տպավորիչ է։
մեկնում Երևանից՝ 9:00- Սուրբ Հովհաննես Կարապետի վանք,
- Արենու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի,
- Արենի․ գինու համտես,
- Գլաձորի համալսարան և թանգարան,
- Թանահատի վանք,
վերադարձ Երևան՝ մոտ 20:00: