ՀԻՆ ՀԱՐԺԻՍ ԵՎ ՈՐՈՏԱՆԻ ԿԻՐՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Սյունյաց ամենագողտրիկ անկյուններից Հարժիսում պատմական գլուխգործոցների և գլխապտույտ գեղեցիկ բնության կախարդական համադրություն է։ Հարժիսն իսկական բացահայտում է, վայր, որտեղ կուտակված է անսահման գեղեցկություն և խորհրդավորություն։ Միացեք մեզ՝ քայլելու Որոտան գետի գեղեցկագույն կիրճով, բացահայտելու Հին Հարժիսի տպավորիչ ժառանգությունը։ Մեզ են սպասում ոչ միայն չքնաղ արահետները, այլ նաև հին գյուղն իր քարաշեն տներով ու Սբ Մինաս եկեղեցով, Ալան թագավորի նրբակերտ եկեղեցին, չքնաղաքագույն կամուրջը Որոտան գետի վրա, ինչպես նաև միջնադարյան իջևանատունը՝ հայտնի Կոտրած քարավանատուն անվամբ։ Քայլարշավը կսկսենք ներկայիս Հարժիս գյուղից, վայելելով Որոտանի կիրճն ու բացահայտելով վերը նշված կոթողները, կհասնենք Տաթև գյուղ, որտեղ էլ մեր ֆանտաստիկ քայլարշավը կավարտենք։ Տպավորությունների չափաբաժինը ցնցող է լինելու։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 16 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 600 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։