ՍՐՎԵՂԻ ՎԱՆՔ, ՄԱԿԱՐԱՎԱՆՔ, ԾՌՎԻԶԻ ՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Մեր այս հրաշալի ուղևորությունը հնարավորություն է տալիս բացահայտել չքնաղագեղ Տավուշի պատմական և ճարտարապետական երեք գլուխգործոց՝ հոյակերտ Մակարավանքը, անկրկնելի Ծռվիզի վանքը ու տպավորիչ Սրվեղի վանքը։ Նախ կայցելենք Ծռվիզի կամ Մորո Ձորոյի վանք, որը, կառուցված լինելով Տավուշի ամենագողտրիկ անկյուններից մեկում, աչքի է ընկնում բնության հետ իր ներդաշնակությամբ, ճարտարապետությամբ և պատմական նշանակությամբ։ Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի անկրկնելի գեղեցիկ տեղադրությամբ մեր նշանավոր և հրաշակերտ կոթողներից մեկը՝ Մակարավանք: Հաջորդիվ մեզ է սպասում Սրվեղի գեղատեսիլ վանքը, որին հասնելու համար կունենանք շատ գեղեցիկ քայլարշավ՝ օրվա վերջում ունենալով աննկարագրելի տպավորություններ:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 7 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։




