ՄԱՅՐԱՎԱՆՔ ԵՎ ԲՋՆԻԻ ԲԵՐԴ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Մայրավանքը խիստ խորհրդավոր, հետաքրքիր և յուրօրինակ վայր է։ Պատմական յուրահատուկ անցյալով այս վանքն առանձնանում է իր հրաշալի տեղադրությամբ և վանքի տարածքից բացվող գեղեցկագույն տեսարաններով։ Գեղեցիկ է նաև դեպի այս գողտրիկ վայրը տանող արահետը։ Մեր քայլարշավը կսկսենք Սոլակ գյուղից, ապա կտեսնենք տպավորիչ Մայրավանքը, կվայելենք մեր ազատ ժամանակը և հետո միայն կվերադառնանք մեկնարկի վայր։ Այս ուղևորությունը, սակայն, միայն Մայրավանք այցով չի սահմանափակվի․ մենք կայցելենք նաև մեր հզոր և լավ պահպանված բերդերից մեկը՝ Բջնիի բերդը՝ վայելելու մեր անցյալի հզորության վկաներից մեկը։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։



Ներառում է`

