ԿԿՎԻ ԲՈւՆ ԲԵՐԴ, ԲԵՆԴԻԿ, ՇԱՄԼՈւՂ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Այս անգամ էլ գլխապտույտ գեղեցկությունների հետքերով ենք գնալու։ Պատմական հարուստ ժառանգություն, խենթացնող բնություն, տպավորիչ քայլարշավ․ մի՞թե հրաշալի չէ։ Մեր խոշորացույցի տակ են Լոռվա հյուսիսի գանձերը. Ախթալան շրջապատող լեռների ու անտառների տիրակալ Կկվի բուն անվամբ բարձրադիր բերդը, որն ուղղակի ֆանտաստիկ տեսարաններ է ապահովում իր այցելուներին։ Դեպի բերդ մեր քայլարշավը կսկսենք Շամլուղից, ապա կանցնենք կոլորիտային Բենդիկ գյուղով, որտեղ մեզ են սպասում անչափ խորհրդավոր եկեղեցին և գերյուրահատուկ ճարտարապետությամբ տները, որից հետո արդեն անտառային արահետներով կհասնենք Կկվի բնին, որտեղից էլ բացվում է հրաշք տեսարան դեպի Դեբետի կիրճն ու Ախթալան։ Այս ամենը վայելելուց հետո չքնաղ արահետներով նորից կվերադառնանք Բենդիկ, ապա և Շամլուղ։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 15 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։