ԿԻՐԱՆՑ ՎԱՆՔ ԵՎ ՍՐԱՆՈՑԻ ԿԱՄՈւՐՋ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Տավուշի Աճարկուտ գյուղից սկսվում է մեր հրաշալի քայլարշավը դեպի Կիրանց վանք: Քարահան գետի վրա տեսնում ենք 12-13-րդ դարերում կառուցված լայնաթռիչք, միակամար քարե տպավորիչ կամուրջը, որը հայտնի է Սրանոցի կամուրջ անունով: Այնուհետև քայլարշավը շարունակում ենք դեպի աղյուսաշեն Կիրանց վանք (13-րդ դար), որը միջնադարյան Հայաստանի նշանավոր քաղկեդոնական կենտրոններից էր և առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ: Քայլարշավն ամբողջությամբ անցնում է գեղատեսիլ անտառների միջով՝ հնարավորություն տալով բացահայտել Տավուշի հրաշք անտառներն ու նշված հուշարձանների ճարտարապետական առանձնահատկությունները:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 21 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։



Ներառում է`

