ԽՈՐԱՆԱՇԱՏ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ԲԵՐԴ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Այս բացառիկ ուղևորությանը կտեսնենք Տավուշի հրաշալիքներից Խորանաշատը, ինչպես նաև Տավուշի/Ցլիկ Ամրամի բերդը: Ընդ որում, մեր ուղևորությունը կլինի վերջերս վերանորոգված Սարի ճանապարհով, որը կապում է Ճամբարակն ու Բերդը՝ ապահովելով գլխապտույտ գեղեցիկ տեսարաններ։ Չինարի գյուղից էլ կքայլենք դեպի մեր պատմության կարևորագույն կոթողներից մեկը՝ խորհրդավոր և հոյակերտ Խորանաշատի վանք։ Այն սահմանի անմիջական հարևանությամբ է և հասանելի է հատուկ թույլտվության դեպքում, որն էլ մեր արշավի մասնակիցներն այդ օրը կունենան։ Խորանաշատը մեզ ներկայանում է ոչ միայն հրաշալի տեղադրությամբ, այլ նաև ճարտարապետական բացառիկ լուծումներով և հարուստ ու արժեքավոր պատմությամբ։ Խիստ խորհրդանշական այս այցն իրապես բացառիկ է:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 6 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։




