ՀԱՎՈւՑ ԹԱՌ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Հրաշալի քայլարշավ՝ զուգորդված գեղեցիկ տեսարաններով ու հոյակերտ կոթողներով: Խոսրովի արգելոցում՝ գեղատեսիլ բարձունքի վրա գտնվող Հավուց Թառի խորհրդավոր վանք հասնելու համար հետաքրքրաշարժ քայլարշավով կանցնենք տպավորիչ ճանապարհով, իսկ միջնադարյան այս գլուխգործոցը հիրավի կտպավորի Ձեզ: Մեր գեղեցիկ ուղևորության ընթացքում կտեսնենք նաև յուրահատուկ մի կոթող՝ Մաշտոց Հայրապետ եկեղեցին Գառնիում, ինչպես նաև կվայելենք Ազատի կիրճի (Գառնու ձորի) և Գառնիի տաճարի տարբերվող տեսարանները:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 10:00,
ժամանում՝ 18:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը