ՎԵՐԵԼՔ ՀԱՏԻՍ

ՎԵՐԵԼՔ ՀԱՏԻՍ

Հատիսը սիրելի և հաճելի լեռ է ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու լեռնագնացների ու քայլարշավականների համար։ Երևանից ոչ հեռու այս լեռը ոչ միայն աչքի է ընկնում իր գեղեցկությամբ, այլ նաև նրա գագաթից բացվում են այնպիսի շունչ կտրող տեսարաններ, ինչպիսիք են Արագածի, Արարատի, Գեղամա լեռների շքեղ պատկերները։ Վերելքը սկսելու ենք Կոտայք գյուղից, որտեղ էլ ավարտելու ենք։ Միացեք դեպի Հատիս մեր տպավորիչ վերելքին, վայելեք լեռը և գագաթից բացվող հրաշք տեսարանները։ Սիրով հրավիրում ենք ինչպես քիչ փորձ ունեցող, բայց քայլարշավների և լեռների սիրահարներին, այնպես էլ մեր փորձառու ընկերներին մեր գեղեցիկ օրվան մաս կազմելու։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 11 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 950 մետր, լեռան բարձրությունը՝ 2528 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 18:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 6500 դրամ
ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ 2024
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ 2024