ՄԱՐՄԱՇԵՆ, ՀԱՌԻՃԱՎԱՆՔ, ԼՄԲԱՏԱՎԱՆՔ, ԳՅՈւՄՐԻ
Մեր հրաշալի ուղևորության նպատակն է բացահայտել յուրահատուկ Շիրակ աշխարհը՝ իր առանձնացող հրաշալիքներով։ Առաջին կանգառը կանենք տպավորիչ Հառիճավանքում, որն իր ճարտարապետական հորինվածքով և մթնոլորտով կարելի է դասել բացառիկ հոգևոր կոթողների շարքին։ Իսկ հաջորդիվ կուղևորվենք Լմբատավանք՝ հայտնի իր յուրօրինակ և խիստ արժեքավոր որմնանկարներով: Այստեղից կմեկնենք Մարմաշենի հոյակերտ վանական համալիր՝ կառուցված Ախուրյան գետի ձախ ափին։ Իսկ օրվա վերջին կանգառը կլինի կոլորիտային Գյումրիում, որտեղ կունենանք կարճ քաղաքային տուր, ինչպես նաև ազատ ժամանակ վայելելու և զգալու քաղաքի շունչն ու ոգին։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00,
ժամանում՝ 21:30,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը
Ծրագիր
ՇԻՐԱԿԻ ԳԱՆՁԵՐԸ
մեկնում Երևանից
Հառիճավանք
Լմբատավանք
Մարմաշենի վանք
Գյումրիի կարճ քաղաքային տուր
Ազատ ժամանակ Գյումրիում
վերադարձ Երևան