ՌԱՊԻ ԼԻՃ ԵՎ ԱՍՏՂԿԱՆ ԼԻՃ (ԲԵՌՆԱՏԱՐ + ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՌԱՊԻ ԼԻՃ ԵՎ ԱՍՏՂԿԱՆ ԼԻՃ (ԲԵՌՆԱՏԱՐ + ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Արագածի լանջերին են գտնվում բազմաթիվ հրաշալի լճեր ու լճակներ, և այս ֆանտաստիկ ուղևորությանը մեզ են սպասում Ռապի ու Աստղկան լճերը՝ հրաշք տեղադրությամբ և հեքիաթային տեսարաններով։ Մեր գեղեցիկ ուղևորությանը Գեղաձորից բեռնատարով կհասնենք Ռապի լճի մատույցներ, որտեղ ամբողջությամբ կվայելենք այս հրաշագեղ լիճը՝ ծովի մակարդակից 3000 մետրից ավել բարձրության վրա։ Ընդ որում, Ռապի լճի տեսարանն առանձնակի տպավորիչ է Արագածի հյուսիսային պատի համադրությամբ։ Ավելի ուշ Ռապի լճից գեղեցիկ քայլարշավով կհասնենք մեկ այլ չքնաղ լճի՝ Աստղկանին։ Գողտրիկ Աստղկանն էլ լիուլի վայելելուց հետո կվերադառնանք Ռապի լիճ, ապա և բեռնատարով հետ դեպի մեկնարկի կետ։ Անչափ գեղեցիկ և տպավորիչ ուղևորություն, որում համադրված են բնության հրաշալիքները, շքեղ տեսարանները, հաճելի ու զովացնող քայլարշավն ու ազատ ժամանակը, որը կարող եք վայելել առավելագույնս։ 

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ։ Ճանապարհի մի մասը անցնելու ենք գյուղական բեռնատարով։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 10000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 10000 դրամ