ԱՐՓԻ ԼԻՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Արփի լիճն իր շրջակայքով Հայաստանի ամենայուրահատուկ անկյուններից է, որը, սակայն, բացահայտելու կարիք ունի, ինչն էլ մեծ սիրով կանենք միասին: Մեր տպավորիչ քայլարշավը կմեկնարկենք Շիրակի մարզի Արփի լճի ափին գտնվող Բերդաշեն գյուղից, ապա կհասնենք դեպի Շաղիկ և Գայլի երախ, որից հետո կվերադառնանք մեկնարկի կետ՝ անցնելով Բերդաշենի սոճիների անտառով։ ‹‹Արփի լիճ›› ազգային պարկը հայտնի է իր հարուստ բուսականությամբ և թռչնաշխարհով, ինչը նույնպես հնարավորություն կունենաք անձամբ տեսնել և վայելել: Հրաշալի օր՝ հրաշալի վայրում։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 16 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00,
ժամանում՝ 21:30,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը