ԱՂՋԿԱ ՔԱՐ, ԾԻԼԻ ԾՈՎ, ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ, ՑԼԻԿ ԱՄՐԱՄԻ ԲԵՐԴ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Հեքիաթային այս ուղևորության ընթացքում կտեսնենք չքնաղ Տավուշի միանգամից մի քանի հրաշալիք, ինչպիսիք են Աղջկա քար բերդը, Նոր Վարագավանքը, Ծիլի ծովը: Նախ կայցելենք իր յուրահատուկ ճարտարապետությամբ և տպավորիչ տեղադրությամբ աչքի ընկնող Նոր Վարագավանք, որը վայելելուց հետո մեր ճանապարհը կշարունակենք դեպի Աղջկա քար, ուր հասնելու համար մենք հաճելի և գեղեցիկ քայլարշավ կունենանք։ Ինքնին հրաշալի են ոչ միայն քայլարշավն ու Աղջկա քարը, այլև բերդի բարձունքից բացվող և նմանը չունեցող տեսարանները։ Բայց մեր ուղևորությունը ևս մեկ հրաշալի կանգառ է նախատեսում, այն է՝ Խնձորուտ գետի վրա կառուցված ջրամբարը, որը հայտնի է Ծիլի ծով գեղեցիկ անվամբ և մարդու ու բնության համատեղ հրաշալիք է։ Տավուշի կամ Ցլիկ Ամրամի բերդը մեր միջնադարյան լավ պահպանված ամրոցներից է, որը ոչ միայն տպավորիչ կառույց է, այլ բերդից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի Տավուշի գեղեցիկ լեռները։ Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։