ԱՊԱՐԱՆԻ ՋՐԱՄԲԱՐԻՑ ԵՂԻՊԱՏՐՈւՇ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Գեղեցիկ այս քայլարշավը հրաշալի տեսարանների և պատմական կոթողների սիրահարների համար կատարյալ է։ Մենք կսկսենք մեր յուրահատուկ արշավը Ապարանի ջրամբարի ափերից, հասնելով Պողոս-Պետրոս հոյակերտ վանքն ու ջրամբարի մոտ տարածվող սոճուտները, որից հետո, շարունակելով գեղատեսիլ վայրերով մեր քայլքը, կհասնենք Եղիպատրուշ գյուղ, որտեղ մեզ է սպասում հայկական ճարտարապետական գլուխգործոցներից Եղիպատրուշի վանքը։ Իսկ մեր ուղևորությունն ավելի գեղեցիկ կդարձնի Արագած լեռան տպավորիչ համայնապատկերը, որը մեզ կուղեկցի քայլարշավի ժամանակ։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00,
ժամանում՝ 20:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը