Համշեն Տուր
Չարենցի 17, Երևան, ՀՀ

ՍՎԱՆԵԹ 5 ՕՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ, ՋԻՊԻՆԳ)

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԼԵՌՆԵՐԻ ՀԵՔԻԱԹԸ

Ուղևորվում ենք բացահայտելու մեր տարածաշրջանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը՝ Կովկասի լեռների գրկում ծվարած հեքիաթային Սվանեթը։ Մեզ սպասում են Մեստիայի ու Ուշգուլիի միջնադարյան աշտարակները, Շդուգրա ջրվեժ տանող անտառային չքնաող արահետները, Շխարայի ու Չալաադիի սառցադաշտերի տպավորիչ տեսարանները։ Հացվալիի ճոպանուղով կբարձրանանք Զուրուլդի՝ հիանալու Ուշբայով ու շրջակա լեռներով, կծանոթանանք Սվանեթի ինքնատիպ պատմությանն ու կենցաղին և կվայելենք վրացական համեղ խոհանոցը։ Մեր գեղեցիկ ճանապարհորդությունը կհամալրենք նաև Քութաիսիի կենտրոնում հաճելի զբոսանքով։

ՕՐ 1․ ԴԵՊԻ ՔՈՒԹԱԻՍԻ

Վաղ առավոտյան կմեկնենք Երևանից դեպի Քութաիսի։ Երեկոյան թեթև զբոսանք կունենանք քաղաքի կենտրոնում՝ տեսնելով նաև հայտնի Կոլխիդյան շատրվանը։ Այնուհետև կհանգստանանք՝ պատրաստվելով առաջիկա լեռնային օրերին։

Գիշերակացը՝ Քութաիսիում։

ՕՐ 2․ ՇԴՈՒԳՐԱ ՋՐՎԵԺ – ՄԵՍՏԻԱ

Առավոտյան Քութաիսիից կուղևորվենք Սվանեթ՝ դեպի Մազերի գյուղի շրջակայք։ Մեքենաներով կհասնենք արահետի մեկնակետին, որտեղից կսկսենք քայլարշավը դեպի Շդուգրա ջրվեժ։ Անտառային արահետով, լեռնային գետի ուղեկցությամբ կքայլենք դեպի Սվանեթի ամենատպավորիչ ջրվեժներից մեկը՝ վայելելով Ուշբայի ստորոտի գեղեցիկ բնությունը։ Քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ մոտ 6 կմ։ Քայլարշավից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Մեստիա։ Երեկոյան կզբոսնենք այս գողտրիկ բնակավայրում՝ ծանոթանալով նրա հայտնի աշտարակներին ու յուրահատուկ մթնոլորտին։

Գիշերակացը՝ Մեստիայում։

ՕՐ 3․ ՈՒՇԳՈՒԼԻ – ՇԽԱՐԱՅԻ ՍԱՌՑԱԴԱՇՏ

Առավոտյան ամենագնացներով կուղևորվենք Ուշգուլի՝ Սվանեթի ամենատպավորիչ բնակավայրերից մեկը։ Կզբոսնենք քարաշեն տների ու միջնադարյան աշտարակների միջով՝ վայելելով գյուղի ինքնատիպ միջավայրն ու Շխարայի տեսարանները։ Այնուհետև ամենագնացներով կշարունակենք ճանապարհը Էնգուրիի հովտով՝ մինչև քայլարշավի մեկնակետը։ Այստեղից ոտքով կուղևորվենք դեպի Շխարայի սառցադաշտի տեսարան բացող հատված՝ անցնելով լեռնային հովտով։ Քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ մոտ 4–6 կմ։ Օրվա ավարտին կվերադառնանք Մեստիա։

Գիշերակացը՝ Մեստիայում։

ՕՐ 4․ ՉԱԼԱԱԴԻ ՍԱՌՑԱԴԱՇՏ – ՀԱՑՎԱԼԻԻ ՃՈՊԱՆՈՒՂԻ – ՔՈՒԹԱԻՍԻ

Առավոտյան մեքենաներով կհասնենք Չալաադիի արահետի մեկնակետին։ Կանցնենք կախովի կամրջով և անտառային արահետով կուղևորվենք դեպի սառցադաշտի տեսարան բացող հատված։ Ճանապարհի վերջին՝ քարքարոտ մասում մեր առջև կբացվեն սառցադաշտն ու այն շրջապատող լեռները։ Քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ մոտ 6 կմ։ Այնուհետև Հացվալիի ճոպանուղով կբարձրանանք Զուրուլդի լեռնաշղթա, որտեղից պարզ եղանակին բացվում են Ուշբայի ու Կովկասյան լեռների շքեղ տեսարանները։ Կայցելենք նաև նշանավոր լեռնագնաց Միխեիլ Խերգիանիի տուն-թանգարան, ապա կմեկնենք Քութաիսի։

Գիշերակացը՝ Քութաիսիում։

ՕՐ 5․ ՎԵՐԱԴԱՐՁ ԵՐԵՎԱՆ

Առավոտյան կմեկնենք Քութաիսիից և կվերադառնանք Երևան՝ մեզ հետ բերելով Սվանեթի լեռների, աշտարակների ու գեղեցիկ արահետների վառ հիշողությունները։

Գինը՝ 173.000Դ, որը ներառում է՝

- ծրագրով նախատեսված տեղափոխությունները Երևանից և վերադարձը՝ հարմարավետ միկրոավտոբուսով,

- ներքին տեղափոխությունները տեղական ամենագնացներով,

- պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդների ծառայությունները,

- 4 գիշերակաց հարմարավետ հյուրանոցներում՝ երկտեղանի համարներում,

- նախաճաշերը հյուրանոցներում,

- ծրագրով նախատեսված բոլոր մուտքավճարները,

- Հացվալիի ճոպանուղու տոմսը։

Գինը չի ներառում՝

- ճաշերն ու ընթրիքները։

Առաջիկա մեկնումներ՝ 07.07 - 11.07
Մեկնում՝ 07:00, ժամանում՝ 23:59, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 173000 դրամ
Ներառում է`
3* և 4* հարմարավետ հյուրանոց (երկտեղանի համարներ)
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
ամենագնացով տեղափոխությունը
նախաճաշերը (բացի առաջին օրվանից)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
ճոպանուղու տոմսը

Գրանցում

Գինը՝ 173000 դրամ