ՇԽՄՈւՐԱԴԻ ՎԱՆՔ ԵՎ ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Հրաշալի քայլարշավ, որը համադրում է ինչպես հրաշալի տեսարաններն ու թավ անտառները, այնպես էլ պատմական յուրահատուկ մի կոթող՝ Շխմուրադի վանքը։ Տավուշի դրախտային գրկում, անտառների սրտում գտնվող Շխմուրադի տպավորիչ վանք հասնելու ճամփան ևս բացառիկ գեղեցիկ և յուրահատուկ է։ Ընդ որում, մեր օրը չի ավարտվելու շքեղ այս քայլարշավով. մենք նաև այցելելու ենք Նոր Վարագավանք՝ դարձնելով մեր այցն առավել հագեցած ու հետաքրքիր։ Այսպիսով, Վերին Ծաղկավան գյուղից սկսելու ենք քայլել դեպի Շխմուրադի վանքը, ապա վերադառնալու ենք նույն գյուղը, որից հետո արդեն մեքենայով այցելելու ենք Նոր Վարագավանք։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:30,
ժամանում՝ 21:30,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը