ՀԱՅՐԱՎԱՆՔ, ՆՈՐԱՏՈւՍ, ՎԱՆԵՎԱՆ, ԿՈԹԱՎԱՆՔ, ԲԵՐԴԿՈւՆՔ, ՕՁԱԲԵՐԴ

ՀԱՅՐԱՎԱՆՔ, ՆՈՐԱՏՈւՍ, ՎԱՆԵՎԱՆ, ԿՈԹԱՎԱՆՔ, ԲԵՐԴԿՈւՆՔ, ՕՁԱԲԵՐԴ

Այս յուրօրինակ ծրագրով առիթ կունենանք վայելելու չքնաղ Սևանա լճի ավազանում գտնվող կարևոր պատմամշակութային կոթողները՝ Գեղարքունիքի թաքնված գանձերը։ Օրվա սկզբում մեզ է սպասում կապուտակ Սևանն ու տպավորիչ Հայրավանքը։ Հայրավանքը բացահայտելուց և վայելելուց հետո էլ ճանապարհ կընկնենք դեպի Նորատուս գյուղի հնագույն խաչքարադաշտ։ Առջևում է Գեղարքունիքի ամենագեղատեսիլ գյուղերից Արծվանիստի գանձը՝ հոյակերտ Վանեվանքը: Բայց սա դեռ ամենը չէ, հերթը հրաշալի Կոթավանքինն է՝ տպավորիչ տեղադրությամբ և ճարտարապետությամբ: Եվս մեկ յուրահատուկ կանգառ է մեզ սպասում Բերդկունքում, որտեղ կտեսնենք անմիջապես Սևանա լճի ափին վեր խոյացող հզոր բերդը, որը հայտնի է նաև Սպիտակ բերդ անունով։ Կտեսնենք ևս մեկ կարևոր բերդաքաղաք՝ պատմական Օձաբերդը (Թեյշեբաինին)՝ ուրարտական մեծարժեք արձանագրություններով և տարածքից բացվող հրաշալի տեսարանով: Հագեցած ու յուրօրինակ ծրագրից հետո Երևան կվերադառնանք՝ վայելելով Սևանի գեղեցիկ տեսարանը: Այս ուղևորությունը մաս է կազմում Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի:

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Ծրագիր

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳԱՆՁԵՐԸ
մեկնում Երևանից

Հայրավանք
Նորատուսի խաչքարեր
Կոթավանք
Վանեվանի վանք
Օձաբերդ (Թեյշեբաինի) բերդաքաղաք
Բերդկունք (Սպիտակ) բերդ

վերադարձ Երևան


Գրանցում

Գինը՝ 8500 դրամ