ԳՐԱՎԻ / ՎԻՇԱՊԻ ԿԻՐՃ, ԲՈԼՈՐԱԲԵՐԴ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԳՐԱՎԻ ԿԻՐՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Հրավիրում ենք միանալու Վայոց ձորի թաքնված գանձերից մեկի՝ Վիշապի կիրճի քայլարշավին։ Վարդաբլուր լեռան լանջերին գտնվող այս կիրճը՝ լինելով Գրավի կիրճի ճյուղավորություններից մեկը, աչքի է ընկնում իր յուրօրինակ ժայռային ու քարանձավային կազմավորումներով։

Քայլարշավի ընթացքում կանցնենք՝ Գանձակ և Բոլորաբերդ հին գյուղատեղիներով, կտեսնենք դրանց եկեղեցիները, իսկ արշավը կեզրափակենք Գռավի հանքային աղբյուրի մոտ։

Մեզ սպասվում է հագեցած ու անմոռանալի օր՝ ժայռային ու քարանձավային շքեղ տեսարաններով։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 15 կմ, հարաբերական բարձրությունը՝ 400 մետր։  Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են, հնարավոր են ոչ բարդ գետով անցումներ։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ 29.11
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8500 դրամ
Ներառում է`
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)

Գրանցում

Գինը՝ 8500 դրամ