ՉԱԽԱԼԱԲԵՐԴ, ՋԻԼԻԶԱ, ՄԱԴԱՆ (ԲԱՑԱՌԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՉԱԽԱԼԱԲԵՐԴ, ՋԻԼԻԶԱ, ՄԱԴԱՆ (ԲԱՑԱՌԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մեր գերբացառիկ սահմանապահ կոթողներ շարքի հերթական հրաշքը Չախալաբերդն է (Բազաբերդը), որը մոտ է Լոռիի ծայր հյուսիսում գտնվող Ջիլիզա բնակավայրին։ Մեր այցի ընթացքում ոչ միայն անտառային հրաշք քայլարշավով կհասնենք Չախալաբերդ, այլ նաև կվայելենք յուրօրինակ Ջիլիզան ու Մադանը՝ իրենց կոլորիտով և գեղեցիկ տեսարաններով։ Կվայելենք հյուսիսային Լոռիի կուսական անտառները, ուր մեր ճանապարհը կարող են անգամ եղնիկներ կտրել։ Կայցելենք անչափ գեղեցիկ և տարբերվող, երբեմնի հունաբնակ Մադան գյուղ, ապա Լալվարի անտառապատ լանջերով կհասնենք գողտրիկ Ջիլիզա գյուղ։ Այստեղ կտեսնենք Ջիլիզայի հնամենի եկեղեցու ավերակները, որից հետո արդեն քայլարշավով կհասնենք միջնադարյան Գուգարքի հզոր Բազաբերդ կամ նույն ինքը՝ անտառներում բազմած Չախալաբերդ, որն առավել լավ պահպանված ու տպավորիչ հայոց բերդերից է։ Քանի որ Ջիլիզան անմիջապես հայ-վրացական սահմանին է, այս ուղևորության համար պետք է հատուկ թույլտվություն, ինչն էլ ենթադրում է նախապես գրանցում այս հրաշք ուղևորությանը։ Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ։ Նախընտրելի է ունենալ քայլարշավային հանդերձանք և կոշիկներ։ Մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է։

Առաջիկա մեկնումներ՝ 18.05 , դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 21
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 15000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 15000 դրամ