ՍԱՐԻՂԱՄԻՇ, ԹՐԻՆ, ԶՎԻՆ, ՄԺՆԿԵՐՏ 3 ՕՐ

ՍԱՐԻՂԱՄԻՇ, ԹՐԻՆ, ԶՎԻՆ, ՄԺՆԿԵՐՏ 3 ՕՐ

Սարիղամիշի մշտադալար անտառներում քայլե՞լ ու հասնել կուսական անտառների սրտում գտնվող անկրկնելի Թրին վանք, կամ էլ տեսնե՞լ միջնադարյան Հայաստանի նշանավոր բերդաքաղաքներից Մժնկերտն իր ժայռափոր ու բրգաձև եկեղեցիներով, կամ էլ տպավորիչ կիրճով հասնե՞լ անառիկ Քաջաց բերդին, տեսնե՞լ Զվին, Պարտեզ, Քյոռօղլի բերդերը։ Մեր ֆանտաստիկ երթուղին կտա Ձեզ այդ բացառիկ հնարավորությունը։ Մենք կտեսնենք ոչ միայն Սարիղամիշի պատմական հարուստ ժառանգությունը, այլ նաև Ծովակն Հյուսիսո լճի առափնյա գանձերը։ Քայլարշավները համադրված են պատմամշակութային այցերի հետ, ինչը խոստանում է հրաշալի զգացողություններ ապահովել չքնաղագույն այս երեք օրերի ընթացքում։ Յուրահատուկ երթուղի, յուրահատուկ երեք օր։ Երաշխավորված է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 05:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 79000 դրամ
Ներառում է`
3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի համարներ)
բարձրակարգ տրոնսպորտը (Mercedes Sprinter/VW)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Չի ներառում`
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան գնի մեջ ներառված չէ։

Ծրագիր

ՕՐ 1 | ԴԵՊԻ ՍԱՐԻՂԱՄԻՇ
Մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Արդահան

Քաջաց բերդ (թեթև քայլարշավ)
Ծովակն Հյուսիսո լիճ
Սարդուրիի վիմափոր արձանագրություն
Սարիղամիշ քաղաքում պտույտ
Եկատերինայի որսորդական տնակ

ընթրիք Սարիղամիշում կամ Կարսում
գիշերակաց՝ Սարիղամիշ կամ Կարս

Քաջաց բերդը, որը հայտնի է նաև Սատանի բերդ անվամբ, իր տեղադրությամբ, պահպանվածության աստիճանով և ճարտարապետությամբ առավել, քան ցնցող է և տպավորիչ։ Քաջաց բերդից հետո Ծովակն Հյուսիսո լճի (Չըլդըր) ափերին մեզ է սպասում ուրարտական արքա Սարդուրիի վիմափոր արձանագրությունը, որն էլ միասին կփորձենք վերծանել։ Մեր ճանապարհը կշարունակենք դեպի Կարս և Սարիղամիշ, որտեղ տեսնելու ենք ցարական Ռուսաստանից ժառանգություն մնացած Նիկոլայի որսորդական փայտաշեն տնակը, որը կոչում են Եկատերինայի տնակ։

ՕՐ 2 | ԴԵՊԻ ԹՐԻՆ ՎԱՆՔ
նախաճաշ հյուրանոցում

Թրինի վանք (քայլարշավ)
Զվին բերդ
Պարտեզ բերդ

ընթրիք Սարիղամիշում կամ Կարսում
գիշերակաց՝ Սարիղամիշ կամ Կարս

Այսօր մեզ է սպասում Սարիղամիշի անտառների սրտում գտնվող լեգենդար Թրին վանքը, որն ունի նաև տպավորիչ ժայռափոր եկեղեցի։ Մշտադալար անտառներով քայլարշավն ու խիստ տարբերվող այս կոթողն ապահովելու են անջնջելի տպավորություններ մեզ համար։ Անկրկնելի Թրինի բացահայտումից հետո մեզ են սպասում Զվին ու Պարտեզ բերդերը, որոնք նույնպես խոստանում են զարմացնել բոլորիս։ Իրապես գեղեցիկ ու պատմությամբ հագեցած օր։

ՕՐ 3 | ԴԵՊԻ ՄԺՆԿԵՐՏ
նախաճաշ հյուրանոցում

Մժնկերտի բերդ և ժայռափոր եկեղեցիներ (թեթև քայլարշավ)
Քյոռօղլիի բերդ (թեթև քայլարշավ)

ճաշ Կարսում
վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:

Մեր ուղևորության վերջին օրն էլ է տպավորիչ և հագեցած։ Մեզ է սպասում խորհրդավոր Մժնկերտը, որը միջնադարում ծաղկուն բնակավայր է եղել՝ հայտնի իր քարանձավային տներով ու ժայռափոր բրգաձև եկեղեցիներով։ Մժնկերտում կբացահայտենք տեղի հզոր բերդը, ապա նաև հրաշալի քայլարշավ կունենանք Մժնկերտի կիրճում՝ բացահայտելու ժայռափոր հայկական եկեղեցիները, ինչպես նաև վայելելու աննման գեղեցկությամբ առանձնացող բնությունը։ Հրաշք Մժնկերտից հետո ուղևորվում ենք միջնադարյան յուրահատուկ ևս մեկ բերդ տեսնելու, որը մեր օրերում հայտնի է Քյոռօղլի անվամբ։ Թեթև քայլարշավով կհասնենք բերդին, որի իշխող դիրքն ու կառուցվածքը ցնցող են։ Երևան վերադարձին կճաշենք Կարսում և կավարտենք ևս մեկ բացառիկ ուղևորություն։


Գրանցում

Գինը՝ 79000 դրամ