ԱՂՋՈՑ ՎԱՆՔ, ՎԱՀԱԳՆԻ ԵՎ ԱՍՏՂԻԿԻ ՋՐՎԵԺՆԵՐ, ԲԱՅԲՈՒՐԴԻ ԵԿԵՂԵՑԻ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԱՂՋՈՑ ՎԱՆՔ, ՎԱՀԱԳՆԻ ԵՎ ԱՍՏՂԻԿԻ ՋՐՎԵԺՆԵՐ, ԲԱՅԲՈՒՐԴԻ ԵԿԵՂԵՑԻ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մեր հերթական բացառիկ ուղևորությունն այս անգամ էլ է խոստանում լինել անչափ գեղեցիկ ու տպավորիչ, չէ՞ որ գնում ենք Խոսրովի անտառ՝ տեղում բացահայտելու բնության և մարդու կերտած բազում հրաշալիքներից մի քանիսը: Մեր յուրահատուկ ուղևորության գլխավոր զարդը կլինի հայկական ճարտարապետության ամենահետաքրքիր կառույցներից Աղջոց վանքը, որը զարմացնում է իր բարձրարժեք ու գեղեցիկ քանդակներով և անկրկնելի տեղադրությամբ: Մեր հրաշալի ուղևորության ժամանակ կայցելենք նաև Վահագնի և Աստղիկի ջրվեժներ, որոնք իրավամբ կարող են տեղ գտնել Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժների շարքում: Եվ այս ամենին գումարենք այցելությունը մեր հնագույն եկեղեցիներից մեկը՝ հրաշքով գտնված Գեղմահովտի (Բայբուրդի) եկեղեցին, այս ուղևորությունն իրապես կդառնա բացառիկ։ Դե ինչ, միացե՜ք այս հագեցած ուղևորությանը և բացահայտեք մարդաստեղծ ու բնական գեղեցկությունները, այն էլ՝ կուսական անտառների գրկում: 

Քայլարշավներն ընդհանուր մոտ 6 կմ են, ուղևորության մի մասը լինելու է ամենագնացով։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 10:00, ժամանում՝ 18:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 13000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
ամենագնացով տեղափոխությունը
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 13000 դրամ