ԴԱՍԱԿԱՆ ԻՐԱՆ 8 ՕՐ

ՊԵՐՍԵՊՈԼԻՍ, ՍՊԱՀԱՆ, ՅԱԶԴ, ՇԻՐԱԶ, ԹԵՀՐԱՆ 8 ՕՐ

Իրանի աննման գանձերը բացահայտող այս բացառիկ ուղևորությունը պատմության, մշակույթի և արվեստի իսկական սիրահարների համար է։ Գերհարուստ ու հետաքրքիր մեր ուղևորության ընթացքում կհասցնենք լինել Իրանի այնպիսի հեքիաթային վայրերում, ինչպիսիք են Շիրազն ու Պերսեպոլիսը, Սպահանն ու Յազդը, Թեհրանն ու Քաշանը և անգամ ավելին։ Կծանոթանանք իրանական հարուստ պատմությանը, մշակույթին, կրոններին, կենցաղին։ Հարուստ ծրագրի հետ մեր փորձառու և բանիմաց զբոսավարների ուղեկցությունն այս այցը կդարձնի ամենահիշարժաններից Ձեր կյանքում։ Արևելյան ճոխ գույներն ու պատմական հարուստ շերտերը կոչված են Ձեր օրերը դարձնել անկրկնելի ու աննման։ Այս ամենին գումարեք նաև հարմարավետ տեղափոխությունները (այդ թվում՝ ժամանակը խիստ խնայող ինքնաթիռներով), բարձրակարգ հյուրանոցները, որակյալ սնունդն ու այլ առավելություններ, և ամենը կդառնա գրեթե կատարյալ, իսկ Ձեր ներկայությամբ՝ արդեն լիարժեք կատարյալ։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 10:00, հասցե՝ Զվարթնոց օդանավակայան
Գինը՝ 359000 դրամ
Ներառում է`
ավիատոմս Երևան-Թեհրան-Երևան՝ ուղեբեռով
ներքին ավիատոմս Թեհրան-Յազդ
7 oր գիշերակաց բարձրակարգ հյուրանոցներում
նախաճաշ և ճաշ կամ ընթրիք
պրոֆեսիոնալ գիդերի ծառայությունը
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

Ծրագիր

ՕՐ 1
Ուղիղ թռիչքով Երևանից մեկնում ենք Թեհրան, որտեղ նախատեսված է մեր ընթրիքն ու գիշերակացը

ՕՐ 2 | ՏՊԱՎՈՐԻՉ ԹԵՀՐԱՆԸ
նախաճաշ հյուրանոցում

Գոլեստան պալատ
Ազատության հրապարակ
Պատմության թանգարան
Բնության կամուրջ
Իրան մոլ

ճաշ կամ ընթրիք
գիշերակաց՝ Յազդ

Նախաճաշից հետո սկսում ենք էքսկուրսիան յուրահատուկ Թեհրանում։ Տեսնելու ենք Գոլեստան պալատը, Ազատության հրապարակը, այցելելու ենք Պատմության թանգարան, Բնության կամուրջ ու Իրան մոլ։ Այնուհետև, Թեհրանի ներքին օդանավակայանից թռիչքով կմեկնենք Յազդ քաղաք, որտեղ կգիշերենք ավանդական ոճի հյուրանոցում։

ՕՐ 3 | ԱԶԴԵՑԻԿ ՅԱԶԴԸ
նախաճաշ հյուրանոցում

Զրադաշտական Լռության աշտարակ
Բահրամ կրակի տաճար
Դովլաթաբադ այգի
Ջրի թանգարան
Ամիրչախմախ

ճաշ կամ ընթրիք
գիշերակաց՝ Շիրազ

Առավոտյան սկսում ենք մեր հետաքրքագույն պտույտը գեղեցիկ Յազդում։ Տեսնելու ենք Զրադաշտական Լռության աշտարակը, Բահրամ կրակի տաճարը, Դովլաթաբադ այգին, Ջրի թանգարանը, Ամիրչախմախը։ Քայլելու ենք հին քաղաքում ու վայելելու ենք Յազդին հատուկ նռան հյութը պատմական տան տանիքում։ Օրվա երկրորդ կեսին կմեկնենք Շիրազ, որտեղ էլ կլինի մեր գիշերակացը։

ՕՐ 4 | ԴՐԱԽՏԱՅԻՆ ՇԻՐԱԶԸ
նախաճաշ հյուրանոցում

Նասիր Ալ Մոլք (վարդագույն) մզկիթ
Նարինջեստան պատմական տուն
Հաֆեզի դամբարան
Քարիմ Խան միջնաբերդ
Վաքիլ բաղնիք
Վաքիլ բազար

ճաշ կամ ընթրիք
գիշերակաց՝ Շիրազ

Ամբողջ օրը անցկացնելու ենք Շիրազում։ Սկսելու ենք մեր էքսկուրսիան Նասիր Ալ Մոլք մզկիթից, որը հայտնի է որպես վարդագույն մզկիթ։ Կայցելենք Նարինջեստան պատմական տուն, այնուհետև կտեսնենք իրանցի հայտնի պոետ Հաֆեզի դամբարանը։ Կլինենք նաև Քարիմ Խան միջնաբերդում ու Վաքիլ բաղնիքում։ Կունենանք ազատ ժամանակ Վաքիլ բազարում, ապա կգիշերենք Շիրազում։

ՕՐ 5 | ԿԱԽԱՐԴՈՂ ՊԵՐՍԵՊՈԼԻՍԸ
նախաճաշ հյուրանոցում

Պերսեպոլիս
Նաղշե Ռուսթամ (Աքեմենյան թագավորների դամբարան)
Իզադխաստ հին քաղաքի ավերակներ*
Սպահան քաղաք

ճաշ կամ ընթրիք
գիշերակաց՝ Սպահան

Մեկնելու ենք Շիրազից դեպի Աքեմենյան Պարսկաստանի ծիսական մայրաքաղաք Պերսեպոլիս, որը միանշանակ տպավորելու է իր այցելուին։ Պերսեպոլիսից հետո կտեսնենք Նաղշե Ռուսթամը, որն Աքեմենյան թագավորների դամբարանն է։ Այնուհետև կմեկնենք Սպահան քաղաք։ Ճանապարհին, ըստ ժամանակի, նաև կարող ենք այցելել Իզադխաստ հին քաղաքի ավերակները։ Գիշերակացը Սպահանում է։

ՕՐ 6 | ՉՔՆԱՂ ՍՊԱՀԱՆԸ
նախաճաշ հյուրանոցում

Նոր Ջուղա թաղամաս
Սուրբ Ամենափրկիչ վանք
33 ու Խաջու կամուրջներ
Նաղշեջահան հրապարակ
Լոթֆոլահ մզկիթ
ազատ ժամանակ Սպահանի շուկայում

ճաշ կամ ընթրիք
գիշերակաց՝ Սպահան

Ամբողջ օրը լինելու ենք անկրկնելի Սպահանում։ Մեր գեղեցիկ պտույտը սկսելու ենք Նոր Ջուղա թաղամասից։ Տեսնելու ենք հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը, որը շլացնում է իր գեղեցիկ ու հարուստ որմնանկարներով։ Քայլելու ենք Նոր Ջուղայի փողոցներով, ապա այցելելու ենք պատմական կամուրջներ՝ 33 ու Խաջու կամուրջներ։ Կայցելենք նաև Նաղշեջահան հրապարակ, Լոթֆոլահ մզկիթ ու ազատ ժամանակ կունենանք Սպահանի շուկայում։ Գիշերակացը Սպահանում է։

ՕՐ 7 | ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՔԱՇԱՆԸ
նախաճաշ հյուրանոցում

Կարմիր գյուղ՝ Աբիանեհ
Քաշան քաղաք
Ֆինա այգի
Տաբատաբայինների տուն
Աղա Բոզորգ մզկիթ

ճաշ կամ ընթրիք
գիշերակաց՝ Թեհրան

Մեկնելու ենք Սպահանից Կարմիր գյուղ՝ Աբիանեհ։ Քայլելու ենք հին գյուղում, ապա մեկնելու ենք Քաշան քաղաք։ Տեսնելու ենք Ֆինա այգին, Տաբատաբայինների տունն ու Աղա Բոզորգ մզկիթը։ Այս ամենից հետո կմեկնենք Թեհրան, որտեղ օդանավակայանին կից հյուրանոցում կգիշերենք ու կպատրաստվենք վերադարձի թռիչքին։

ՕՐ 8
Ուղիղ թռիչքով Թեհրանից կվերադառնանք Երևան:


Գրանցում

Գինը՝ 359000 դրամ
ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ
ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 ՕՐ
ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 ՕՐ