ՔԱՍԱԽԻ ԿԻՐՃ․ ՕՀԱՆԱՎԱՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ, ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ, ՍԵՐԿԵՎԻԼԱՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Հրաշալի օր է սպասվում մեզ Քասախի կիրճում, որտեղ բնական աննման գեղեցկություններին հավելում ենք պատմական յուրահատուկ ժառանգությունը։ Մեր տպավորիչ քայլարշավը կսկսենք Օհանավան գյուղի Սերկևիլ գյուղատեղիից, որտեղ կտեսնենք անչափ գեղեցիկ Սերկևիլավանքն ու մոտակայքի կիկլոպյան ամրոցը, որից հետո արդեն կսկսենք քայլել դեպի Քասախի կիրճը։ Քասախի կիրճում կայցելենք Օհանավանի նորահայտ ժայռափոր դամբարանը, որը մասնագետները համարում են վաղմիջնադարյան կոթող․ այն վերջին տարիների ամենատպավորիչ բացահայտումներից է։ Դրանից հետո կքայլենք Կարմիր վանքը, որը հետաքրքիր ժայռափոր կառույց է։ Այս ամենից հետո կվերադառնանք քայլարշավի մեկնարկի կետ։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 5 կմ է, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 200 մետր։ Արշավային հանդերձանքն ու կոշիկները նախընտրելի են։