ԿԱՊՏԱՎԱՆՔ, ՂՈւԶԱՆԻ ՔԱՐ, ՉԻՆՉԻՆ, ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Տավուշի սրտում յուրահատուկ քայլարշավ, որտեղ համադրված են հրաշալի բնությունն ու հոյակերտ կառույցները։ Քայլարշավը սկսելու ենք Տավուշի Իծաքար գյուղից, որտեղից թավ անտառների միջով հասնելու ենք տպավորիչ Կապտավանք, ապա շարունակելու ենք մեր ճանապարհը դեպի հրաշալի տեսարաններով հայտնի Ղուզանի քար, որտեղից էլ կգնանք մեր վերջնակետ՝ դրախտային Չինչին։ Վերջում մեզ է սպասում ևս մեկ հրաշալիք՝ Նոր Վարագավանքը, որի տեղադրությունն ու ճարտարապետությունն իրապես բացառիկ են:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 9 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00,
ժամանում՝ 22:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը