ԱՄԱՆՈՐ․ ՊՈԼԻՍ - ՍՏԱՄԲՈՒԼ 5 ՕՐ 2027

ՊՈԼԻՍ - ՍՏԱՄԲՈՒԼ 5 ՕՐ

Բազմաշերտ ու հարուստ պատմությամբ Ստամբուլը, որը տեղի հայերը կոչում են Պոլիս, ամբարել է հսկայական ժառանգություն, որն էլ միասին ենք բացահայտելու 5 լիարժեք օրերի ընթացքում, այն էլ՝ տեղի հայ համայնքի հետ նշելով Նոր տարին։ Պոլիսն առանձնանում է հայկական ներկայությամբ ու տպավորիչ կոթողներով, ինչպես հայերին պատկանող, այնպես էլ հայերի կառուցած։ Հայկական ժառանգության շեշտադրմամբ այս ուղևորության ընթացքում նախատեսված են նաև այցեր Պոլիսի այլ պատմական մեծարժեք վայրեր, ինչը Ձեզ համար լիարժեք կբացահայտի պատմությամբ շնչող այս քաղաքը։ Հայկական և համաշխարհային պատմամշակութային ժառանգության համադրությամբ այս հրաշալի ուղևորությունն իրապես հավակնում է դառնալ ամենատպավորիչներից և տարբերվողներից։ Աշխարհահռչակ Սբ Սոֆիայի տաճարից հայ ճարտարապետների հեղինակած Դոլմաբահչե պալատ, Բոսֆորով նավարկություն դեպի հայկական կղզի, ստորգետնյա ջրամբարից տրամվայներով հայտնի Իսթիքլալ փողոց, Գրանդ բազարից Արա Գյուլերի սրճարան, բազում հայկական եկեղեցիներ, Շիշլիի հայկական պանթեոն, պտույտներ Պոլսո թաղերու մեջ և բազում-բազում այլ վայրեր․․․ Մեր փորձառու զբոսավարների հետ Դուք Պոլիսը կբացահայտեք ամբողջությամբ՝ ապահով, կազմակերպված ու անչափ հետաքրքիր։ Քաղաքի ամենակենտրոնում գտնվող մեր բարձրակարգ հյուրանոցն էլ հնարավորություն կտա Ձեր ազատ ժամանակը վայելել Պոլսի ամենաակտիվ զբոսաշրջային փողոցներում։ Իսկ ինքնաթիռի մեկնելու և վերադարձի ժամերը հնարավորություն են տալիս լիարժեք օգտագործել ուղևորության բոլոր օրերը, այդ թվում՝ մեկնելու և վերադարձի։

Առավելություններ՝

- Բարձրակարգ հյուրանոց Ստամբուլի ամենակենտրոնում (The Pera Hill Hotel),
- Մեծաթիվ էքսկուրսիաների և դրանց բոլոր մուտքավճարների ներառումը գնի մեջ,
- Հագեցած ծրագրի հետ մեկտեղ ազատ ժամանակի հնարավորություն,
- Թռիչքի հարմար ժամերն ապահովում են 5 լիարժեք օրով տուր

Առաջիկա մեկնումներ՝ 30.12 - 03.01
Մեկնում՝ 06:30, ժամանում՝ 23:30, հասցե՝ Զվարթնոց օդանավակայան
Գինը՝ 265000 դրամ
Ներառում է`
4 աստղանի հյուրանոցը Ստամբուլի կենտրոնում (երկտեղանի համարներ)
նախաճաշերը (բացի առաջին օրվանից)
առաջին օրվա ճաշը
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
ներքին տեղափոխությունները
Ստամբուլի օդանավակայան տեղափոխությունները
Ամանորի ընթրիքն ու արարողությունը
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 17 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը
Երևան-Ստամբուլ-Երևան ավիատոմսը (ավելի մատչելի տոմս ձեռք բերելու համար նախընտրելի է հնարավորինս շուտ ամրագրել, մենք աջակցում ենք տոմս ձեռք բերելու հարցում, ավիաուղին՝ Pegasus)

Ծրագիր

ՕՐ 1
Երևան-Ստամբուլ թռիչք
տեղափոխում և տեղավորում հյուրանոցում
ճաշ Ստամբուլի ռեստորաններից մեկում

Սբ Երրորդություն հայկական եկեղեցի
Իսթիքլալ պողոտա
Թաքսիմ հրապարակ
Արա Գյուլերի սրճարան
Գալաթայի աշտարակ
Ոսկե եղջյուրի ծովածոց

գիշերակաց հյուրանոցում

Երևանից վաղ առավոտյան թռիչքից հետո վայրէջք կկատարենք Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում, որտեղից մեր ավտոբուսով կմեկնենք հյուրանոց, կտեղավորվենք, ապա տեղի ռեստորաններից մեկում ողջույնի ճաշը կմատուցենք: Այսօր բացահայտելու ենք Ստամբուլի զբոսաշրջային կենտրոնը և քայլելու ենք քաղաքի հին ու գեղեցիկ փողոցներով: Պոլսի այցը կսկսենք Պալյանների կառուցած Սբ Երրորդություն անչափ գեղեցիկ ու տարբերվող հայկական եկեղեցի այցով։ Այնուհետև կքայլենք պատմական կոթողներով հարուստ Իսթիքլալ հետիոտնային պողոտայով՝ հայտնի իր կարմիր տրամվայով, կլինենք Թաքսիմ հրապարակում, որի հարևանությամբ ժամանակին եղել է հայկական եկեղեցի և գերեզմանատուն։ Շատերը Ստամբուլն Արա Գյուլերի աչքերով են տեսել, իսկ մենք կայցելենք նաև մեծանուն լուսանկարչի հայտնի սրճարանը։ Կշարունակենք քայլել դեպի Գալաթայի աշտարակ, ապա կվայելենք Ոսկե եղջյուրի ծովածոցը լեգենդար կամրջից։


Գրանցում

Գինը՝ 265000 դրամ