«Բերք ու Բարիք»․ Պոպոքահավաք
Հերհերում Միացե՛ք մեր անմոռանալի ճանապարհորդությանը դեպի Վայոց ձորի չքնաղ Հերհեր գյուղ, որտեղ աշնանը ծառերն առատորեն կիսվում են իրենց բարիքներով: Այս տուրը պարզապես այցելություն չէ, այլ իսկական մասնակցություն համայնքային կյանքին, տոնին և ավանդույթներին: Այս շրջագայության ընթացքում մենք կայցելենք Հերհերի Ս․ Սիոն վանքը։ Այն Հայաստանի միջնադարյան նշանավոր անապատներից մեկն է, որի բակում պահպանվել են արժեքավոր խաչքարեր։ Վանքը գտնվում է ձորերով եզերվող քարաժայռի գագաթին, որին հասնելու համար կիրականացնենք 2 կմ քայլարշավ։ Այնուհետև կուղևորվենք դեպի գյուղի կենտրոն՝ վայելելու փառատոնի մթնոլորտը, բացահայտելու տեղական արտադրանքը, երաժշտությունն ու մշակութային միջոցառումները։ Վերադարձի ճանապարհին կանգ կառնենք նաև Հերհերի ջրամբարի մոտ՝ ամփոփելով մեր օրը գեղեցիկ լուսանկարներով։
Առաջիկա մեկնումներ՝
17.10
Մեկնում՝ 08:30,
ժամանում՝ 20:30,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9500 դրամ


