ԳՆԴԵՎԱՆՔ, ԱՐՓԱՅԻ ԿԻՐՃ, ԳՆԴԵՎԱԶԻ ԲԵՐԴ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Հայաստանի գեղեցկագույն անկյուններից Արփա գետի կիրճն է կանչում, որն ուղղակի խենթացնելու է իր այցելուին։ Ընդ որում, մեզ սպասում են ոչ միայն շքեղագույն բնապատկերները, այլ նաև հարուստ և հետաքրքիր պատմական ժառանգությունը․ տպավորիչ այս այցին տեսնելու ենք մեր ամենայուրահատուկ կոթողներից Գնդեվանքը։ Մեր գեղեցիկ քայլարշավը սկսելու ենք վայոցձորյան գողտրիկ գյուղերից Գնդեվազից, որտեղ նախ տեսնելու ենք իր տպավորիչ որմնանկարներով առանձնացող Սբ Աստվածածին եկեղեցին, ապա նաև Գնդեվազի բերդը՝ բազմած հզոր ժայռերի վրա։ Այնուհետև, գեղեցիկ արահետներով և շունչ կտրող տեսարաններով Գնդեվազից կիջնենք Արփայի կիրճը, որտեղ կտեսնենք աննման Գնդեվանքը՝ իր բացառիկ պատմությամբ և տիեզերական տեղադրությամբ։ Սքանչելի Գնդեվանքը լիարժեք վայելելուց հետո գեղեցիկ արահետներով կբարձրանանք Գնդեվազ գյուղ, որտեղ էլ կավարտվի մեր չքնաղ ուղևորությունն ու հրաշալի քայլարշավը։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 5 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։