ԴՄԱՆԻՍ ԵՎ ՔՎԵՇ

ԴՄԱՆԻՍ ԵՎ ՔՎԵՇ

Լոռու հյուսիսում (Վրաստանի Մառնեուլի շրջան) կարող ենք գտնել բացառիկ գերարժեքավոր կոթողներ, որոնք իրենց հերթին շքեղ բնության գրկում են`դառնալով էլ ավելի սքանչելի և տարբերվող։ Պատմական հսկա նշանակությամբ նման վայրերից է Դմանիսը, որի պատմական շերտերը ոչ միայն գերհարուստ, այլ նաև գերարժեքավոր են համամարդկային տեսանկյունից։ Դմանիս հնավայրում են գտնվել առաջին եվրոպացիների՝ հոմինինի ոսկորները, միևնույն ժամանակ միջնադարում Դմանիսը ծաղկուն ու բազմազգ քաղաք է եղել՝ իր հզոր բերդով, գեղեցիկ եկեղեցիներով, նաև հայկական թաղամասով, ինչն էլ միասին բացահայտելու ենք։ Իսկ Քվեշի բերդի տեղադրությունը, բերդ տանող ժայռափոր մուտքն ու քառակող կոթողների հետքերն էլ ավելի են տպավորելու Ձեզ։ Գեղեցիկ ու տպավորիչ ուղևորություն՝ բնության և պատմության կատարյալ համադրությամբ։ Մեկնումը և վերադարձը լինելու է Գոգավանի հայ-վրացական սահմանային անցակետով, անձնագիր ունենալը պարտադիր է։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 16000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը
Չի ներառում`
Դմանիս հնավայրի մուտքավճարը՝ 15 լարի։

Գրանցում

Գինը՝ 16000 դրամ