ԱՄԱՆՈՐԸ ՀԱՄՇԵՆՈՒՄ + ՏՐԱՊԻԶՈՆ, ՇԱՎՇԱՏ, ԱՐԴԱՀԱՆ

ԱՄԱՆՈՐԸ ՀԱՄՇԵՆՈՒՄ + ՏՐԱՊԻԶՈՆ, ՇԱՎՇԱՏ, ԱՐԴԱՀԱՆ

ԱՄԱՆՈՐԸ ՀԱՄՇԵՆՈՒՄ 5 ՕՐ + ՏՐԱՊԻԶՈՆ, ՃՈՐՈԽ, ԱՐԴԱՀԱՆ, ՇԱՎՇԱՏ

30․12-3․01 | 193.000Դ | 093 55 14 85

 

Ամենայուրահատուկ Ամանորը սպասում է Ձեզ Համշենում, այն էլ՝ համշենյան երգացանկով ու յուրահատուկ ամանորյա ծրագրով։ Համշենյան ավանդույթներով, յուրահատուկ մատուցմամբ, հայկական խմբով, ջերմ ու տարբերվող միջավայրում դիմավորեք Ամանորը և տեսեք աշխարհի գեղեցկագույն անկյուններից մեկը։ Ամանորին լինելու է հայկական ազգային երաժշտություն․ շեշտադրվելու են համշենահայ երգերն ու պարերը, սպասվում են նաև շա՜տ յուրահատուկ անակնկալներ։ Ձեզ համար ընտրել ենք հեքիաթային Այդերի լավագույն հյուրանոցներից ու ռեստորաններից, հարմար մեքենաներով տեղափոխությունն ու փորձառու գիդերի մասնակցությունն էլ իրենց հերթին Ձեր Ամանորը կդարձնեն անչափ հաճելի ու տպավորիչ։ Իսկ Համշեն աշխարհը նմանը չունեցող դրախտ է, որտեղ բնությունն ամենաշքեղ ու յուրօրինակ ձևով է ստեղծագործել, իսկ մարդու կերտած գլուխգործոցները լրացրել են բնության այս հրաշալիքը։ Հատկապես ձմռանը Համշենն իսկական հեքիաթի է վերածվում: Եվ եթե բնության այս հեքիաթին էլ հավելենք համշենյան տարազները, երաժշտությունը, պարերը, ավանդույթները, ուտեստները, ապա ամենը դառնում է էլ ավելի անկրկնելի և շքեղ։ Բացահայտեք Համշենն այս ուղղության առաջատար տուրօպերատոր Համշեն տուրի մատուցմամբ։ Անկրկնելի ու բացառիկ հինգ օր՝ հայոց դրախտի ձմեռում։

 

Ինչո՞ւ ընտրել Համշեն տուրը Համշենում Ամանորի համար՝

- երկար տարիներ Ամանորը Համշենում կազմակերպող ընկերությունը,

- գիշերակացերն ու գալա ընթրիքը Համշենի ամենաբարձրակարգ հյուրանոցներից մեկում,

- գեղեցիկ և հավասարակշռված ծրագիր։

 

ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ՝

 

ՕՐ 1 | ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ

Երևան-Գյումրի-Ախալքալաք-Արդահան

Դրախտի դարպասներ

Ճոխ Ճորոխ

Արդվին քաղաքի համայնապատկեր

ընթրիք Հոպայում

գիշերակաց՝ Հոպա

 

Առաջինը օրը գեղեցիկ ճանապարհներով հասնելու ենք Համշենի սիրտ Այդեր։ Ճանապարհին մեզ են սպասվում գեղեցկագույն տեսարաններ և հետաքրքիր դադարներ։ Դրախտի դարպասներից կվայելենք Քաջքարի լեռների և Շավշատի անտառների շքեղ տեսարանները, իսկ վերջին տարիների ամենասիրված դիտակետներից Ճոխ Ճորոխը ևս մեր ծրագրում է։ Կճաշենք և կգիշերենք Հոպայում։

 

ՕՐ 2 | ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՄԱՆՈՐԸ

նախաճաշ հյուրանոցում

Զույգ կամուրջներ

Չամլիհամշենի ջրվեժ

ճաշ՝ Համշենի ճաշատեսակներ

ազատ ժամանակ Այդերում

Ամանորի երեկույթ և ճաշկերույթ

գիշերակաց՝ Այդեր

 

Օրվա առաջին կեսին կշարունակենք դրախտային Համշենի բացահայտումները։ Կտեսնենք Զույւգ կամուրջները, Չամլիհամշենի տպավորիչ ջրվեժը։ Կշրջենք նաև Այդերում, որը խոշոր զբոսաշրջային կենտրոն է։ Կհամտեսենք համշենյան ճաշատեսակներ, ապա հանգիստ կունենանք՝ պատրաստվելով Ամանորի երեկույթին։ Ամանորի երեկոյին նախատեսված է տոնական ընթրիք, ինչպես նաև հայկական և համշենական երգերով տարբերվող ու յուրահատուկ Ամանոր։

 

ՕՐ 3 | 2026-Ը՝ ԴՐԱԽՏՈՒՄ

նախաճաշ հյուրանոցում

Չինչիվայի կամուրջ

Զիլ ամրոց

Ամպիկ ջրվեժ (թեթև քայլարշավ)

ճաշ Այդերում

ազատ ժամանակ Այդերում

գիշերակաց՝ Այդեր

 

Տարվա առաջին օրը նվիրված է Այդերում հանգստին, սակայն ցանկացողներին կարող ենք առաջարկել թեթև ու գեղեցիկ քայլարշավ՝ տեսնելու համշենյան ամենագեղեցիկ ջրվեժներից Ամպիկը, ինչը մեր ուղևորությունն ավելի գեղեցիկ ու հագեցած կդարձնի։ Կտեսնենք Համշեն տուրին ոգեշնչած Չինչիվայի յուրահատուկ կամուրջը, ապա գեղեցկագույն անտառներով անցնող ճանապարհով կհասնենք Զիլ ամրոց, որը լիարժեք համապատասխանում է իր անվանը։ Տարվա առաջին օրվա մնացած մասը նվիրված է Այդերում հանգստին։

 

ՕՐ 4 | ՊԱՏՄԱԿԱՆ ՏՐԱՊԻԶՈՆԸ

նախաճաշ հյուրանոցում

Տրապիզոնի Սումելայի վանք

Տրապիզոնի հայկական եկեղեցի

Տրապիզոնի Սբ Սոֆիայի տաճար 

ճաշ Տրապիզոնում

Սև ծովի ափեր

գիշերակաց՝ Հոպա

 

Մեր այցի չորրորդ օրն իսկական նվեր է բնության և պատմության սիրահարներին։ Գնում ենք բացահայտելու պատմական մեծ անցյալով Տրապիզոնը, որտեղ կտեսնենք լեգենդար Սումելայի վանքը, ֆանտաստիկ որմնանկարներով առանձնացող Սբ Ամենափրկիչ հայկական վանքը, Տրապիզոնի Սբ Սոֆիայի տպավորիչ տաճարը, իսկ ճանապարհն անցնելու է Սև ծովի ափերով։

 

ՕՐ 5 | ԿԱԽԱՐԴՎԱԾՆԵՐԸ

նախաճաշ հյուրանոցում

Բորչկա գավառակ

Շավշատի բերդ

Արդահանի բերդ և Քուր գետ

ճաշ Արդահանում

վերադարձ՝ Արդահան-Ախալքալաք-Գյումրի-Երևան:

 

Վերադարձին անգամ տեսնելու ենք մի շարք հրաշալի վայրեր։ Կանցնենք Բորչկայի դրախտային գավառակով, որից հետո կգնանք դեպի Շավշատ՝ տեսնելու տեղի հզոր բերդը։ Արդահանում էլ կտեսնենք տեղի պատմական բերդն ու Քուր գետը, որից հետո միայն կվերադառնանք Երևան։

Առաջիկա մեկնումներ՝ 30.12 - 03.01
Մեկնում՝ 06:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 193000 դրամ
Ներառում է`
3* և 4* հարմարավետ հյուրանոց (երկտեղանի համարներ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW Crafter, մինչ 18 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Ամանորյա ընթրիքն ու արարողությունը
տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 17 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը
Սումելա վանական համալիրի մուտքավճարը՝ մոտ 10000 դրամ:

Գրանցում

Գինը՝ 193000 դրամ