ՋԱՎԱԽՔ, ԴԱՇԲԱՇԻ ԿԱՄՈւՐՋ, ՎԱՐՁԻԱ, ՌԱԲԱԹ 2 ՕՐ

ՋԱՎԱԽՔ, ԴԱՇԲԱՇԻ ԿԱՄՈւՐՋ, ՎԱՐՁԻԱ, ՌԱԲԱԹ 2 ՕՐ

Անկրկնելի Ջավախքը հարուստ է յուրահատուկ ու տարբերվող կոթողներով, ինչպես բնության հրաշալիքներով, այնպես էլ մարդակերտ գլուխգործոցներով: Այս հագեցած ուղևորությանը մենք կտեսնենք Ջավախքի և շրջակայքի մի շարք տպավորիչ վայրեր, որոնց թվում են վերջերս բացված Դաշբաշի ապակե կամուրջը համանուն գեղեցիկ կիրճի վրա, պոետիկ Փարվանա լիճն ու Փարվանա գետը, խորհրդավոր Վարձիան, Ախալցխայի հեքիաթային Ռաբաթ բերդը, Խերթվիսի ու Ախալքալաքի հզոր բերդերը, Ղաուրմայի հոյակերտ կամուրջը, կվայելենք Թմկաբերդի տպավորիչ տեսարանը, մի շարք այլ հրաշալի կառույցներ, բնության գողտրիկ անկյուններ:

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 30000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի և երեքտեղանի համարներ)
երկրորդ օրվա նախաճաշը
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը
Չի ներառում`
Վահան Տերյանի տուն-թանգարանի, Ռաբաթի, Վարձիայի, Խերթվիսիի մուտքավճարները՝ բոլորը միասին մոտ 7000 դրամ
Դաշբաշի ապակե կամրջի մուտքավճարը՝ մոտ 7000 դրամ

Ծրագիր

ՕՐ 1
մեկնում՝ Երևան-Գյումրի-Բավրա

Գանձա գյուղ և Վահան Տերյանի տուն-թանգարան
Փարվանա լիճ
Դաշբաշի ապակե կամուրջ և Դաշբաշի կիրճ
Ղաուրմայի կամուրջ
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի
Ախալքալաքի բերդ

գիշերակաց՝ Կոտելիա (Ախալքալաքի հարևանությամբ) կամ Ախալքալաք

ՕՐ 2
նախաճաշ հյուրանոցում

Ախալցխայի Ռաբաթ բերդ
Վարձիա քարանձավային քաղաք
Թմկաբերդի տեսարան
Խերթվիսի բերդ

վերադարձ՝ Բավրա-Գյումրի-Երևան


Գրանցում

Գինը՝ 30000 դրամ