ՎԵՐԵԼՔ ԹԵՂԵՆԻՍ ԼԵՌ + ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔ
Լեռների կանչով գնում ենք բարձրանալու շատ տպավորիչ և գեղեցիկ Թեղենիս լեռը, որը Ծաղկունյաց լեռների ամենաբարձր գագաթն է։ Անցնելու ենք անտառային ու լեռնային սիրունագույն արահետներով։ Այցելելու ենք նաև Թեղենյաց վանքը, որի զարդաքանդակներն ու տեղադրությունն անսահման չքնաղ են ու յուրահատուկ։ Քայլելու ենք Աղվերանից Բուժական գյուղ՝ անցնելով հրաշք արահետներ և հասնելով լեռան գագաթ։
Քայլարշավի երկկողմանի ընդհանուր երկարությունը մոտ 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 900 մետր, լեռան բարձրությունը՝ 2851 մետր։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00,
ժամանում՝ 19:30,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը