ԲՆԻՁՈՐԻ ՄԵԾ ՎԱՆՔ ԵՎ ՇՈՒԼԱՎԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Բնիձորի Մեծ վանքը հայկական եկեղեցական ճարտարապետության ամենասքանչելի, ամենայուրահատուկ և ամենատպավորիչ օրինակներից է, իսկ վանքի տեղադրությունը խիտ անտառների սրտում ուղղակի ֆանտաստիկ է։ Հայաբնակ Շուլավեր/Շահումյան գյուղի (Վրաստանի Մառնեուլի շրջան) հարակից անտառներում գտնվող վանքը հզոր բերդապարիսպների ներսում է, ինչը ցույց է տալիս, թե միջնադարում ինչ ծաղկուն բնակավայր է եղել այնտեղ։ Առանձնացող գմբեթով եկեղեցու մոտակայքում կան նաև նրբակերտ խաչքարեր, որոնք նույնպես բացահայտելու ենք։ Դեպի Բնիձոր տանող չքնաղ արահետն էլ անցնում է նաև խիտ անտառների միջով։ Բացի այդ, կշրջենք նաև շատ կոլորիտային Շահումյան գյուղում, ինչը մեր այցն ավելի հետաքրքիր կդարձնի։ Մեկնումը և վերադարձը լինելու է հայ-վրացական սահմանային անցակետով, անձնագիր ունենալը պարտադիր է։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։