ՍԱՄՇՎԻԼԴԵ ԵՎ ԲՈԼՆԻՍ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՍԱՄՇՎԻԼԴԵ ԵՎ ԲՈԼՆԻՍ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Կյուրիկյանների նշանավոր նստավայր Սամշվիլդեն (Սամշուլդեն) միջնադարից ժառանգված ամենատպավորիչ ու բազմաշերտ քաղաքատեղիներից է։ Սամշվիլդե հնավայրի տարածքում կարող եք գտնել մեծաթիվ եկեղեցիներ, խաչքարեր, ինչպես նաև բերդի անչափ հզոր բերդապարիսպներ։ Այն, հիրավի, անսահման տպավորելու է, քանի որ առանձնանում է իր մասշտաբներով, հարուստ պատմությամբ և մեծ արժեքով, իսկ բերդի տեղադրությունն անիրական գեղեցիկ է։ Մեր հաճելի ու տպավորիչ քայլարշավը սկսելու ենք Սամշվիլդե (Վրաստան) հայաբնակ գյուղից, որտեղ էլ այն կավարտենք։ Գեղեցիկ կիրճերով ու անտառներով շրջապատված Սամշվիլդեի բացահայտումից զատ, կպտտվենք նաև խիստ առանձնացող և կոլորիտային Բոլնիս քաղաքում, որտեղ կարելի է գտնել 19-րդ դարի գերմանական հսկա տները, որոնք առանձնակի հմայք են հաղորդում այս բնակավայրին, որի բազմազգ բնակիչների մեջ նաև հայեր կան։ Մեկնումը և վերադարձը լինելու է հայ-վրացական սահմանային անցակետով, անձնագիր ունենալը պարտադիր է։

Ոչ բարդ քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 6 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 18000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 18000 դրամ