ՎԵՐԵԼՔ ՄԻԱՓՈՐ + ՇԱՌԱՉԻ ՋՐՎԵԺ
Այս անգամ մեր ճանապարհը տանում է չքնաղ Տավուշի և խորհրդավոր Գեղարքունիքի սահմանագիծ, որտեղ մեզ է սպասում Միափոր լեռը՝ Միափորի լեռների ամենաբարձր գագաթը։ Հրաշալի վերելքի հետ մեկտեղ կքայլենք նաև Շառաչի ջրվեժ, որը Հայաստանի գեղեցկագույն ջրվեժներից է։ Ասել է, թե հիանալի օրն ապահովված է՝ գեղեցիկ տեսարաններ, տպավորիչ լեռ, խելահեղ ջրվեժ։
Քայլարշավը լինելու է մոտ 15 կմ, լեռան բարձրությունը՝ 2993 մետր, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 1100 մետր։ Վերելքի համար անհրաժեշտ է արշավային հագուստ և արշավային կոշիկներ։


