ՄԱԿԱՐԱՎԱՆՔ ԾՌՎԻԶԻ (ՄՈՐՈ ՁՈՐՈ) ՎԱՆՔ ԻՋԵՎԱՆԻ ԴԵՆԴՐՈՊԱՐԿ ՎԱՐԴԱՆԻ ԾԱՌ
Հայաստանի ամենագեղատեսիլ և յուրահատուկ անկյուններից մեկը՝ Տավուշի մարզն այս անգամ բացահայտում ենք բացառիկ ծրագրով, որի ընթացքում հնարավորություն կունենաք վայելելու ոչ միայն Տավուշի զմրուխտապատ լեռներում թաքնված պատմամշակութային գանձերը, այլև Իջևան քաղաքը։
Հասնելով Իջևան՝ առաջին կանգառը կկատարենք Սուրբ Ամենափրկիչ 19-րդ դարի եկեղեցու մոտ, որը գտնվում է հենց քաղաքի հին թաղամասում։ Մեր ճանապարհը շարունակվում է դեպի իջևանյան մեկ այլ հրաշք՝ Մորո Ձորո կամ Ծռվիզի վանք, ընկած նշանավոր Խաշտառակ և Լուսահովիտ բնակավայրերի միջև։ Նույն օրը մեզ է սպասում Ակնաղբյուր գյուղի նշանավոր Վարդանի ծառը, որն, ըստ ավանդության, տնկվել է Վարդան Զորավարի կողմից և դարձել Տավուշի նշանավոր ուխտատեղիներից։Սակայն սա էլ դեռ ամենը չէ․ առջևում է տավուշյան գանձերից Մակարավանքը՝ իր վսեմ դիրքով և վեհաշուք տեսքով, հարուստ պատմական անցյալով ու լեգենդներով։ Մեր բացառիկ ուղևորությունը կավարտենք Իջևան քաղաքի Դենդրոպարկում՝ Տավուշի ամենահետաքրքրական անկյուններից մեկում, որի տարածքում կարելի է հանդիպել շուրջ 650 տարբեր բուսա և ծառատեսակներ բերված աշխարհի տարբեր անկյուններից։
9:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)
տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
գիդի ծառայություն
Մանրամասն Ծրագիր
ՏԱՎՈՒՇԻ ԳԱՆՁԵՐԸ
- Իջևանի հին թաղամաս և Սբ Ամենափրկիչ եկեղեցի
- Մորո Ձորո (Ծռվիզի) վանք
- Վարդանի ծառ
- Մակարավանք
- Իջևանի Դենդրոպարկ
Վերադարձ Երևան՝ մոտ 21:00



