ՋԵՐՄՈՒԿԻ ՏԱՔ ՋՐԵՐ, ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՋԵՐՄՈՒԿԻ ՏԱՔ ՋՐԵՐ, ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Այս անգամ ևս ներկայացնում ենք բավական հետաքրքիր ու տարբերվող երթուղի․ քայլել Ջերմուկի շքեղ բնության գրկում, հասնել Ջերմուկի տաք գեյզերներին և հետաքրքիր ձևով բացահայտել քաղաքը։

Մեր տպավորիչ քայլարշավը կսկսենք Կեչուտի ջրամբարի մատույցներից։ Անցնելով գեղատեսիլ արահետներով՝ կհասնենք Ջերմուկի տաք գեյզերներին, որոնք հայտնի են նաև որպես Ջերմուկի տաք ջրեր։ Այստեղ ոչ միայն կվայելենք բնության այս բացառիկ հրաշալիքը, այլև հնարավորություն կունենանք մտնելու տաք ջուրը՝ հանգստացնելով մկաններն ու նյարդերը։ Քայլարշավ և տաք ջրեր․ հրաշալի համադրություն է, այնպես չէ՞։

Բայց սա դեռ ամենը չէ։ Արփայի կիրճում կտեսնենք «Ջրահարսի վարսեր» ջրվեժը, ապա կքայլենք դեպի Երազանքի կամար, որի գաղտնիքները կբացահայտենք տեղում։ Կտեսնենք նաև Մշակույթի պալատը, հանքային ջրերի ըմպելասրահը և Ջերմուկի այլ տպավորիչ վայրեր։

Հագեցած ու գեղեցիկ օր, որը սպասում է Ձեզ։

Քայլարշավը բարդ չէ, իսկ երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 5 կմ է։ Նախընտրելի են արշավային հագուստն ու կոշիկները։ Ճանապարհին նախատեսվում է նաև կանգառ ֆուդկորտում։

Առաջիկա մեկնումներ՝ 12.09
Մեկնում՝ 07:00, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9500 դրամ

Գրանցում

Գինը՝ 9500 դրամ