ՎԵՐԵԼՔ ԻԼԿԱՍԱՐ ԵՎ ԱԼՍԱՐ
Հրաշալի օր է սպասվում Երևանից ոչ հեռու գտնվող, սակայն համեմատաբար քիչ այցելվող լեռների գրկում՝ բարձրանում ենք Իլկասար և Ալսար։ Մեր տպավորիչ քայլարշավը կսկսենք Արարատի մարզի Նարեկ գյուղից, կբարձրանանք Երանոսի լեռնաշղթայի Իլկասար գագաթը, գագաթից կվայելենք ոչ միայն Մասիսի շքեղ տեսարանը, այլև կտեսնենք Իլկասարի պատմական բերդը, որը գտնվում է լեռան գագաթնային մասում։ Քայլարշավը կշարունակենք և շատ գեղեցիկ արահետով կքայլենք դեպի Երախի լեռների ամենաբարձր գագաթը` Ալսար։ Ալսարից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Մասիս, Արագած, Արա, Կոտուց, Երանոսի լեռներ։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 14 կմ, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 1100 մետր։ Քայլարշավային հանդերձանքն ու կոշիկները պարտադիր են։ Իլկասարի բարձրությունը՝ 1462 մ, Ալսարի բարձրությունը՝ 1853 մ։


