ԴԵՂՁՆՈւՏԻ ՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Մեր հերթական յուրահատուկ քայլարշավը դեպի Դեղձնուտի հոյակերտ վանք է։ Տավուշի գեղեցիկ անտառների սրտում վեր է խոյանում մեր ճարտարապետության ամենանրբաճաշակ և տարբերվող կառույցներից մեկը՝ Դեղձնուտի (Դեղձուտի) վանքը, որին հասնելու համար կունենանք գեղեցիկ և տպավորիչ անտառային քայլարշավ։ Կվայելենք վեհաշուք հարդարանքներով այս բացառիկ կառույցը, կվայելենք նաև Տավուշի անտառների անսահման գեղեցկությունը։ Ի դեպ, ճանապարհին կայցելենք նաև Սրանոցի կամուրջը, որն իր գողտրիկ տեսարանով ոչ ոքի անտարբեր չի թողնի: Հաշվի առնելով անտառային գույների ճոխությունը՝ մեր ուղևորությունն առանձնակի հմայք և շունչ կստանա՝ դառնալով անմոռանալի և գեղեցիկ։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 18 կմ, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 550 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։




