ԳԱԳԻ, ԾՈՒՐԹԱՎԻ, ՃԱՊԱԼԱՅԻ ԲԵՐԴԵՐ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ)
Լոռվա հյուսիսի (Վրաստանի Մառնեուլի շրջան) երեք հզոր և պատմական բերդերի բացահայտման հետքերով ենք գնալու։ Մեր հագեցած ուղևորությանը կտեսնենք Բագրատունյաց Գագիկ Առաջին արքայի անվան հետ կապվող, Դեբետի ափին բազմած հզոր Գագի բերդը, որը միանշանակ անչափ տպավորելու է Ձեզ։ Տեսնելու ենք նաև շրջակայքը հսկող ժայռի վրա թառած Չապալայի (Ճապալայի) միջնադարյան բերդը, որը ոչ միայն հզոր բերդապարիսպներով է առանձնանում, այլ նաև բերդի տարածքում մեր օրեր են հասել պատմական շինություններ։ Իսկ Ծուրթավի բերդն ուշմիջնադարյան բերդաշինության լիարժեք պահպանված լավ օրինակներից է, ինչն էլ միասին կտեսնենք։ Երեք տարբերվող բերդեր, հրաշալի բնակատկերներ, պատմություն և քայլարշավ։ Կատարյալ։
Ոչ բարդ քայլարշավներն ընդհանուր լինելու են մոտ 5 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։




