ՎԵՐԵԼՔ ԹԵԺ ԼԵՌ
Լեռներն են կանչում ու կանչո՜ւմ, իսկ մենք էլ այդ գերող կանչին ի պատասխան այս անգամ էլ գնում ենք գլխապտույտ գեղեցկությունների և անսահման վառ տպավորությունների հետևից։ Այս անգամ մեզ է սպասում թեժ ու խենթ օր խոստացող Թեժ լեռը։ Չքնաղ արահետներ, շունչ կտրող տեսարաններ, անչափ գեղեցիկ լեռ․ այս ամենն իսկ բավարար է հրաշք օրվա համար, բայց Թեժ լեռը խոստանում է ավելին․ ի վերջո, գնում ենք Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր լեռը, որը Կոտայքի և Լոռիի սահմանագծին է։ Մեղրաձոր գյուղից բեռնատարով մոտենալու ենք լեռան մատույցներ, որտեղից էլ արդեն կսկսենք մեր հրաշալի վերելքը։
Թեժ լեռան վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 15 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 950 մետր, լեռան բարձրությունը՝ 3101 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։