ՎԵՐԵԼՔ ՏԱՍԱՆՈՐԴԻ ԼԵՌՆԵՐ
Տասանորդի լեռներն առանձնանում են ոչ միայն իրենց յուրահատուկ գեղեցկությամբ, այլ նաև անչափ շքեղ են այստեղից բացվող տեսարանները։ Մենք էլ լեռների կանչով գնում ենք հրաշալի տեսարանների և չքնաղ արահետների հետքերով։ Լավ եղանակին Տասանորդի գագաթ տանող արահետից բացվում է Մասիսի և Սիսի փշաքաղեցնող տեսարանը, իսկ գագաթից արդեն կարելի է վայելել Արագածն ու Արայի լեռը։ Եվ, իհարկե, որպես Համշեն տուր, մենք չենք կարող շրջանցել ևս մեկ հրաշալիք՝ Սպիտակ խաչ վանքը, որը թարմ պեղումներից հետո ավելի տպավորիչ է ներկայանում։ Ի հավելումն, մեզ են սպասելու նաև Լանջանիստի ժայռախաչերը։ Վերելքն էլ սկսելու ենք և ավարտենք Արարատի մարզի Լանջանիստ գյուղից։ Հագեցած ու գեղեցիկ օրը երաշխավորված է։
Տասանորդի լեռների քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 800 մետր, լեռան բարձրությունը՝ 2535 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։