ԹԱՆԱՀԱՏ, ՍԲ ԿԱՐԱՊԵՏ, ԳԼԱՁՈՐ, ԱՐԵՆԻ
Մեր այս յուրահատուկ ուղևորությանը կծանոթանանք ոչ միայն Վայոց ձորի և Արարատի մարզերի հրաշալի կոթողներից մի քանիսին, այլ նաև կլինենք պատմական մեծ արժեք ներկայացնող Գլաձորի համալսարանի ցուցադրությանը։ Մեր հրաշալի ուղևորությունը կսկսենք Արարատի մարզից՝ Մոշաղբյուրի Սուրբ Հովհաննես Կարապետ հոյակերտ վանք այցելությունով, որից հետո Արենիում մեզ է սպասում Մոմիկի հոյակերտ գլուխգործոցներից Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Մեր ճանապարհը կշարունակենք դեպի Գլաձորի համալսարանի թանգարան, որտեղ էլ կծանոթանանք միջնադարյան գիտակրթական կարևորագույն այս կենտրոնի գործունեությանն ու պատմությանը։ Իսկ մեր ուղևորության ավարտին կլինենք խիստ խորհրդավոր և առանձնացող Թանահատի վանքում, որտեղից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի Վայոց ձորի գեղեցկագույն լեռները, իսկ կառույցն ինքնին խիստ տպավորիչ է և բազում առեղծվածներով լի։ Դե ինչ, հագեցած և տպավորիչ օրն ապահովված է:
Ծրագիր
Մոշաղբյուրի Սբ Հովհաննես Կարապետի վանք
Արենիի Սբ Աստվածածին եկեղեցի
Գլաձորի համալսարան և թանգարան
Թանահատի վանք