ՅՈԹ ԼԻՃ + ՅՈԹ ԲԵՐԴ․ ՀԱՄՇԵՆՈՒՄ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ

ՅՈԹՆԱԼԻՃ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ՔԱՋՔԱՐ, ՍՊԵՐ, ՏԱՅՔԻ ԲԵՐԴԵՐ

Քաջքարից հարավ է գտնվում Հայկական լեռնաշխարհի` լեռնային լճերի ամենամեծ խտությամբ տարածքը, որը տեղի հայերը կոչել են Չանգհովիտ, իսկ մեր օրերում այն կոչվում է Սպերի Յոթ լճեր։ Այստեղ իրար մոտ տասնյակ լեռնային լճեր են գտնվում ՝ Համշենի խորհրդանիշ Քաջքարի լեռների հետ ձևավորելով աննկարագրելի տպավորիչ տեսարան։ Մեզ սպասվում է բացառիկ գեղեցկության քայլարշավ՝ բացահայտելու հրաշալի լճերի և Քաջքարի լեռների ֆանտաստիկ տեսարանները։ Ծրագիրը բացառիկ է նաև նրանով, որ ոչ միայն ֆանտաստիկ քայլարշավ է մեզ սպասվում, այլ նաև այցելություն թվով 7 բերդեր՝ Տայքի ու Գուգարքի հզորներ, այդ թվում՝ մոտենալով Քաջաց բերդին։ Միացեք այս բացառիկ քայլարշավներին, վստահ ենք՝ տպավորությունները լինելու են աննկարագրելի և գունեղ, ինչպես և մեր այցելելիք վայրերն են։
 
Ծրագիր՝
Օր 1
Երևան-Արդահան-Յուսուֆելի-Սպեր
Քալեջիքի բերդ
Բերդաձորի բերդ
ընթրիք Սպերում
գիշերակացը՝ Սպեր
Օր 2
նախաճաշ հյուրանոցում
Յոթնալիճ (քայլարշավ)
Սպերի բերդ
ընթրիք Սպերում
գիշերակացը՝ Սպեր
Օր 3
նախաճաշ հյուրանոցում
Նիխաղի բերդ
Որջնհաղի բերդ
Օլթուի բերդ
Քաջաց բերդ (քայլարշավ)
ընթրիք Արդահանում
վերադարձ Արդահան-Ախալքալաք-Գյումրի-Երևան։

Առաջիկա մեկնումներ՝ 19.09 - 21.09
Մեկնում՝ 06:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 119000 դրամ
Ներառում է`
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW Crafter, մինչ 18 տեղ)
հարմարավետ հյուրանոց
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
Չի ներառում`
Թուրքիայի վիզան՝ ՀՀ քաղաքացիներին՝ 17․000Դ, մենք ենք պատրաստում

Գրանցում

Գինը՝ 119000 դրամ