ՄՈւՇ ԵՎ ՍԱՍՈՒՆ 5 ՕՐ

ԲՈՒՆ ՍԱՍՈՒՆ, ԽՈՒԼՓ, ԳԵԼԻԵԳՈՒԶԱՆ, ԴԱՎԹԻ ԲԵՐԴ, ԳՈՄՈՑ, ԱՂԲՐԿԱ, ՄՇՈ ԱՌԱՔԵԼՈՑ ԵՎ ՍԲ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔԵՐ

Իրապես բացառիկ ու անկրկնելի այս ուղևորության ընթացքում մեզ են սպասում հերոսական Սասունի ու քաղցր Մուշի անհաշվելի գանձերից շատերը։ Սասունցի Դավթի հետքերով, ռանչպարների կանչով, ֆիդայիների հերոսական ուղիներով, գեղեցկագույն տեսարաններով, պատմական մեծարժեք կոթողներին ծանոթանալով՝ մենք կանցկացնենք մեր ֆանտաստիկ հինգ օրը։ Այս հագեցած ու տպավորիչ ծրագրով ոչ միայն այցելելու ենք Մշո Սբ Առաքելոց և Սբ Կարապետ, Սասունի Գոմոց և Աղբրիկ վանքեր, այլ նաև տեսնելու ենք Մարաթուկ, Սիմ, Անդոկ, Ծովասար լեռները, Բաթման, Սասնաջուր, Խուլփ, Արածանի գետերը, Դավթի բերդը, Բաթմանի կամուրջը, շրջելու ենք մի շարք լեգենդար հայկական գյուղերով՝ Գելիգյուզանից Մկթենք, Քաղկիկից Շենիկ, Սեմալից Խաբլջոզ և ավելին: Միևնույն ժամանակ, այս ուղևորության ընթացքում հնարավոր են խմբի անդամների՝ Սասունում և Մուշում իրենց նախնիների բնակավայրեր այցելություն, ինչը պետք է նախօրոք համաձայնեցնել մեզ հետ: Ձեզ ուղեկցելու են Սասունի և Մուշի ուղղությամբ հատուկ մասնագիտացած մեր գիդերը: 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 05:00, ժամանում՝ 22:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 149000 դրամ
Ներառում է`
3* և 4* հարմարավետ հյուրանոց (երկտեղանի համարներ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 16 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը

Ծրագիր

ՕՐ 1 | ՄԸՐ ԷՐԳԻՐ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսոյ լիճ
Խնուսով և Վարդոյով անցում
Մշո Սբ Կարապետ վանք

ընթրիք Մուշում
գիշերակաց՝ Մուշ

Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ, որտեղից էլ հատելով սահմանը՝ անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն Հյուսիսո լճի (Չըլդըր) ափերով: Շուտով կանցնենք Կարսի մատույցներով և Սարիղամիշի մշտադալար անտառներով, որից հետո մեր ճամփան գնում է դեպի քաղցր Մուշ.․. Մշո սուլթան Սուրբ Կարապետ, անուն, որը բարդ է գրել ու անգամ պատկերացնել Տարոն աշխարհից զատ, վայր, ուր երազել են այցելել կամ ուխտի գալ հազարավոր հայեր: Իսկ մեր աշխատանքը նման երազանքների իրականացումն է:

ՕՐ 2 | ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ
նախաճաշ հյուրանոցում

Մշո Առաքելոց վանք (քայլարշավ)
Սիմ (Կուրտիկ) լեռան լանջերով անցում
Սեմալ և Շենիկ գյուղեր
Գելիեգուզան. Թուխմանուկ վանք

ճաշ Մուշում

Անդոկ լեռան համայնապատկեր
Խուլփ-Խիյանք
Խուլփի ջուր գետ
Բաթմանա կամուրջ և Բաթման/Քաղիրթ գետ

գիշերակաց՝ Բաթման

Մշո Առաքելոց վանքի բարձունք: Վայր, ուր դիմադրել են Անդրանիկն ու բազմաթիվ այլ հերոսներ, վայր, որտեղ ննջում են Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը, Ղազար Փարպեցին։ Առաքելոց վանքն անջնջելի տպավորություն է դաջում յուրաքանչյուր այցելուի համար։ Եվ ահա մեր առաջ իր դռներն է բացում Սասնո լեռնաշխարհը․ անցնելով Սիմ լեռան լանջերով՝ մուտք կգործենք Սասունի ամենահերոսական գյուղերից Շենիկ, Սեմալ ու Գելիեգուզան։ Սասնո խրոխտ լեռները, խորը ձորերն ու կիրճերը, որոնք դժոխքի միջով անցնելուց հետո շարունակում են ամեն անգամ վերածնվել ու դրախտ մնալ, անջնջելի հետք են թողնում յուրաքանչյուր հայի հոգում, որին բախտ է վիճակվել անցնել ֆիդայիների անցած այս ճանապարհներով։ Այս օրվա մեր ամենակարևոր կանգառներից է Գելիեգուզանում գտնվող Թուխմանուկ վանքն ու դրա բակում Աղբյուր Սերոբի և Հրայր Դժոխքի գերեզմանները, ինչից հետո մեզ է սպասում Անդոկը և դրա արևմտյան ափին փռված պատմական Խուլփ շրջանը։ Հետևելով Խուլփի ջուր գետի հոսանքին՝ հասնում ենք Սասուն աշխարհի հարավ՝ տեսնելով Բաթմանի տպավորիչ կամուրջը, որը ոչ միայն ճարտարապետական հրաշք է, այլ Սասնա ծռերում հիշատակվող վայրերից։

ՕՐ 3 | ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ
նախաճաշ հյուրանոցում

Մկթենք. Գևորգ Չավուշի տուն
Քաղկիկ
Դավթի բերդ (Սասնա բերդ, Սանասուն) (թեթև քայլարշավ)
Սբ Պետրոս Առաքյալի (Գոմոց) վանք (քայլարշավ)
Ծովասար և Մարաթուկ լեռների համայնապատկերներ
Խաբլջոզ և Սասնաջուր գետ

ընթրիք/պիկնիկ Սասունում
գիշերակաց՝ Բաթման

Այսօր էլ մեզ է սպասում մեր ուղևորության կարևորագույն ևս մեկ կանգառ՝ գյուղ Մկթենք․ այո, ճիշտ հասկացաք, Գևորգ Չավուշի ծննդավայր Մկթենքը՝ Սասնո Բսանաց գավառի ամենագեղատեսիլ գյուղերից մեկը։ Ավելին, մեզ բախտ կվիճակվի նաև տեսնել նշանավոր հայդուկի հայրական տունը։ Իսկ ավելի ուշ մեզ է սպասում խրոխտ Սասնա բերդը։ Նույն ինքը՝ Սասնա ծռերից մեզ հայտնի Սանասար և Բաղդասար եղբայրների կառուցած Սյան Սյունը, ուր կհասնենք Քաղկիկ գյուղով։ Սակայն այստեղ էլ հույզերի ու անմոռանալի տպավորությունների տարափը չի ավարտվում․ առջևում է Սասունի բարձր լեռներում ծվարած Սբ Պետրոս Առաքյալի վանքը՝ Սասուն աշխարհի զարդ Գոմոց (Գոմաց) վանքը։ Եվ ահա Մարաթուկի փեշերին փռված պատմական Խաբլջոզն է։

ՕՐ 4 | ՄԱՄՓՐԵ ԱՐՔԱՆ
նախաճաշ հյուրանոցում

Հազզոյի բերդ
Բիթլիս (Բաղեշ) քաղաքով անցում
Սբ Աղբերիկ վանք (քայլարշավ)

ընթրիք Մուշում
գիշերակաց՝ Մուշ

Մեր ուղևորության չորրորդ օրը մեզ համար պատրաստել է ուղևորությունը Սասունի կարևորագույն սրբավայրերից Աղբրիկի վանք, որը բացառիկ լրացում կլինի մեր այս յուրահատուկ ուղևորությանը։ Մենք գնում ենք դեպի Խութ-Բռնաշեն․․․ Սակայն մինչ Աղբրիկի վանք հասնելը կայցելենք Հազզոյի գավառակի Հազզոյի բերդ, ապա Բիթլիս քաղաքով կհասնենք Մշո դաշտ, այնտեղից էլ կբարձրանանք Սասնա լեռներում բազմած Աղբրիկի վանք, որն իր չափերով ուղղակի ապշեցնելու է իր այցելուին։ Եվս մեկ անսահման տպավորիչ ու խորհրդանշական օր։

ՕՐ 5 | ՔԱՂՑՐ ՄՈւՇ
նախաճաշ հյուրանոցում

Մուշի հայկական թաղ, Սբ Մարինե եկեղեցի և հայկական տներ
Մշո դաշտ, Արածանի գետ, Սուլուխի կամուրջ
Հովվի կամուրջ, Արաքս գետ, Բասեն

ճաշ Կարսում
վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Գյումրի-Երևան

Վերադարձի օրն անգամ խոստանում է հետաքրքիր ու տպավորիչ լինել։ Օրը կսկսենք Մուշի հայկական թաղում, որտեղ կտեսնենք ոչ միայն Մուշ քաղաքի հայտնի եկեղեցիներից Սբ Մարինեն, այլ նաև մեր օրեր հասած քարաշեն հայկական տները։ Եվ ահա Մշո դաշտի կենտրոնով կհասնենք Արածանի գետի ափեր, որտեղ կտեսնենք Սուլուխի լեգենդար կամուրջը, որտեղ իր վերջին կռիվն է տվել Գևորգ Չավուշը։ Եվս մեկ դադար նախատեսված է Բասենում, որտեղ կմոտենանք Մայր Արաքսին ու կտեսնենք Հովվի գեղեցկագույն կամուրջը։ Շուտով մեզ կդիմավորի Կարսն ու մեր ուղևորությունը կսկսի մոտենալ իր ավարտին։


Գրանցում

Գինը՝ 149000 դրամ