ՄԱՐՏԻՐՈՍԻ ՎԻՄԱՓՈՐ ԵԿԵՂԵՑԻ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մարտիրոսի վիմափոր եկեղեցի

Վայոց ձորի անհաշվելի հրաշքներից ևս մեկն է կանչում գլխապտույտ բացահայտման․ Հայաստանի ամենախոշոր ժայռափոր եկեղեցիներից (Գեղարդավանքից հետո երկրորդը) Մարտիրոսի եկեղեցին անսահման տպավորիչ է, բայց նաև շա՜տ տպավորիչ է այնտեղ տանող գեղեցիկ արահետը։ Մեր հրաշալի քայլարշավը սկսելու ենք Մարտիրոս գյուղից, ապա կայցելենք Հին Մարտիրոս գյուղատեղի, կվայելենք Չումով լիճն իր կղզյակով, ինչպես նաև կհասնենք մեր այցի կարևոր կետը՝ Մարտիրոսի վիմափոր եկեղեցին, որից հետո վերադառնանք Մարտիրոս գյուղ։ Անսահման գեղեցիկ օրվա հետքերով և պատմական բացահայտումների մե՜ծ սպասումով։ 

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ 26.01
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8500 դրամ

Գրանցում

Գինը՝ 8500 դրամ