ԿԱՐԵՆԻՍ, ԿԱՊՏԱՎԱՆՔ, ԲՋՆԻ, ՊՏՂՆՈւ ՏԱՃԱՐ

ԿԱՐԵՆԻՍ, ԿԱՊՏԱՎԱՆՔ, ԲՋՆԻ, ՊՏՂՆՈւ ՏԱՃԱՐ

Պատմության խորքից մեզ հասած մի շարք հրաշալիքներ մեկ օրում տեսնելու հրաշալի հնարավորություն ընձեռող այս ուղևորությունը միանշանակ հիշարժան է լինելու: Կոտայքի անգին գանձերին նվիրված այս հագեցած տուրը կսկսենք Հատիսի լանջերին վեր խոյացող հոյակերտ Կապտավանքից, որն աչքի է ընկնում հրաշալի տեղադրությամբ և տպավորիչ կառուցվածքով․ այն միանշանակ տպավորելու է իր այցելուին։ Այնուհետև կուղևորվենք Բջնիի Սուրբ Աստվածածին հոյակերտ եկեղեցի, որն այցելելուց հետո մեզ է սպասում մեր միջնադարյան հզոր և լավ պահպանված բերդերից Բջնին, որի բարձունքից կվայելենք շրջակա հրաշալիքներն ու մտովի կտեղափոխվենք միջնադարյան ծաղկող ու հզոր Հայաստան։ Հաջորդիվ կայցելենք քրիստոնեության ամենավաղ շրջան հասնող Կարենիսի վանք, ուր կհասնենք Հրազդան գետի ափերով թեթև, կարճ ու անչափ գեղեցիկ քայլարշավով՝ վայելելով կիրճի գեղեցիկ տեսարանները։ Մեր հագեցած տուրը կավարտենք անկրկնելի Պտղնու տաճար այցով, որն ազդու և բացառիկ վաղմիջնադարյան կոթող է՝ իր տեսակի մեջ յուրահատուկ ու մեծարժեք: 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 10:00, ժամանում՝ 18:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Ծրագիր

ԿՈՏԱՅՔԻ ԳԱՆՁԵՐԸ
մեկնում Երևանից

Կապտավանք
Բջնիի Սբ Աստվածածին եկեղեցի
Բջնիի բերդ (թեթև քայլք)
Կարենիսի վանք (թեթև քայլք)
Պտղնու տաճար

վերադարձ Երևան


Գրանցում

Գինը՝ 6500 դրամ