ՋԱՎԱԽՔ, ԴԱՇԲԱՇԻ ԿԱՄՈւՐՋ, ՎԱՐՁԻԱ, ՌԱԲԱԹ 2 ՕՐ
Անկրկնելի Ջավախքը հարուստ է յուրահատուկ ու տարբերվող կոթողներով, ինչպես բնության հրաշալիքներով, այնպես էլ մարդակերտ գլուխգործոցներով: Այս հագեցած ուղևորությանը մենք կտեսնենք Ջավախքի և շրջակայքի մի շարք տպավորիչ վայրեր, որոնց թվում են վերջերս բացված Դաշբաշի ապակե կամուրջը համանուն գեղեցիկ կիրճի վրա, պոետիկ Փարվանա լիճն ու Փարվանա գետը, խորհրդավոր Վարձիան, Ախալցխայի հեքիաթային Ռաբաթ բերդը, Խերթվիսի ու Ախալքալաքի հզոր բերդերը, Ղաուրմայի հոյակերտ կամուրջը, կվայելենք Թմկաբերդի տպավորիչ տեսարանը, մի շարք այլ հրաշալի կառույցներ, բնության գողտրիկ անկյուններ:
Ծրագիր
Գանձա գյուղ և Վահան Տերյանի տուն-թանգարան
Փարվանա լիճ
Դաշբաշի ապակե կամուրջ և Դաշբաշի կիրճ
Ղաուրմայի կամուրջ
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի
Ախալքալաքի բերդ
Ախալցխայի Ռաբաթ բերդ
Վարձիա քարանձավային քաղաք
Թմկաբերդի տեսարան
Խերթվիսի բերդ